ԱԺ-ն հաստատեց. Երևանի էներգախնայող լուսավորությանը $4 մլն-ի վարկ կհատկացվի 6 հոկտեմբերի 2015 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին Աժ-ն վավերացրել է ՀՀ –ի և ՎԶԵԲ-ի միջև մայիսի 11-ին ստորագրված «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագիրը: Դրանով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը մայրաքաղաքի լուսավորության համար տրամադրելու է $4 մլն–ի վարկ: Ծրագրի կապիտալ արժեքն է $7 մլն, $2 մլն-ը տրամադրել է Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և գործընկերության միջազգային հիմնադրամը, մնացածը կտրամադրի ՎԶԵԲ-ի հիմնադրամը: Հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ներկայացրել է Երևանի քաղաքային լուսավորության վարկային ծրագիրը: Ծրագրի արդյունքում էներգախնայող արտաքին լուսավորություն են խոստանում: Քաղաքում պետք է էներգախնայող լամպեր տեղադրվեն, կառավարման ավտոմատացված համակարգ ստեղծվի 28 փողոցում, գրում է Aravot.am-ը: Վարկը տրամադրվում է մինչև 10 տարի մարման ժամկետով, որից 3-ը՝ արտոնյալ: ԱԺ նիստում ՕԵԿ պատգամավոր Լևոն Դոխոլյանը հետաքրքրվել է, թե ի՞նչ սկզբունքով են ընտրել այդ 28 փողոցը և որքա՞ն գումարի խնայողության մասին է խոսքը: Արեյանը պատասխանել է, որ հիմնականում խոշոր փողոցներն են ընտրել, այն փողոցները, որոնք ունեն առավել ծանրաբեռնվածություն մալուխային ցանցի տեսանկյունից: Խոսքը, մասնավորապես, Աճառյան, Սայաթ-Նովա, Բաղրամյան, Հերացի, Խանջյան, Չարենց, Նար-Դոս, Լեոյի, Ագաթանգեղոսի, Աբովյան պուրակի, Վարդանանց, Պարոնյան, Գրիգոր Լուսավորիչ, Նալբանդյան, Ամիրյան, Իսահակյան, Տերյան, Կորյուն, Թումանյան, Տիգրան Մեծ, Արգիշտի, Մոսկովյան, Սարյան փողոցների մասին է: Վարկային ծրագրի իրականացման արդյունքում, ըստ փոխքաղաքապետի, տարեկան $282 հազաչ կտնտեսվի էլեկտրաէներգիայի ծախսի վրա: Մայիսի 11-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են«Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր»վարկային, ծրագրի և ծրագրի աջակցության համաձայնագրերը: Վարկային համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին, որի շրջանակում ՎԶԵԲ-ը ՀՀ-ին կտրամադրի $4 մլն գումարի չափով վարկ: Պիլոտային ծրագրի հիմնական նպատակը Երևանում էներգախնայող և անվտանգ արտաքին լուսավորության ցանց ունենալն է: Ծրագրի շրջանակում մասնավորապես նախատեսվում է մայրաքաղաքի 28 փողոցներում հենասյուների փոխարինում, մալուխների ստորգետնյա անցկացում, էներգախնայող լամպերի օգտագործում, ինչպես նաև՝ կառավարման ավտոմատացված համակարգի ներդրում: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |