Ցեղասպանության թեման կարող է ներառվել հոլանդական դասագրքերում 2 նոյեմբերի 2006 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Հոլանդիայի հայերը մտադիր են ընդգրկել Հայոց ցեղասպանության թեման դասագրքերում: Հոլանդիայի ազգային փոքրամասնությունների հարցերով նախարար Ռիտա Վերտոնգը, որը հայտնի է այլազգիների նկատմամբ իր կարծր քաղաքականությամբ, Հոլանդիայի հայկական կազմակերպությունների հետ առաջարկում է, որ Հայոց ցեղասպանության թեման տեղ գտնի դասագրքերում եւ պատժամիջոցներ սահմանվեն ինտերնետային այն կայքերի դեմ, որոնք կժխտեն ցեղասպանութան փաստը, հաղորդում է «Երկիր» թերթը: Հիշեցնենք, որ, ինչպես ավելի վաղ հայտնել էր PanARMENIAN.Net ը, Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնությունը (FAON) հանդիպել է Հոլանդիայի ներգաղթի եւ ինտեգրման նախարար Ռիտա Վերդոնկի հետ, որի ժամանակ մտահոգություն են հայտնել այն փաստի առնչությամբ, որ Նիդերլանդների թուրքերը միակողմանի են ծանոթ պատմական փաստերին, ինչը խանգարում է նրանց ինտեգրմանը հոլանդական հասարակության մեջ: Ավելին, ներկայիս թուրքական օրենսդրությունը փաստորեն անհնար է դարձնում Հայոց ցեղասպանության հարցում պաշտոնականից տարբերվող կարծիքի առկայությունը նույնիսկ Հոլանդիայում բնակվող թուրքերի մոտ: Այդ կապակցությամբ FAON-ը կոչ է արել ներգաղթի եւ ինտեգրման նախարարին ներառել այս հարցը կրթական ծրագրում, որտեղ օբյեկտիվ նյութերի միջոցով Հոլոքոսթի եւ այլ ցեղասպանությունների հետ միասին կարծարծվի նաեւ Հայոց ցեղասպանության պատմությունը: Ռ.Վերդոնկը խոստացել է, որ կփոխանցի FAON-ի առաջարկը իր գործընկերներին կրթական, մշակութային եւ գիտական հաստատություններից: Բացի այդ, FAON-ի ներկայացուցիչը կոչ է արել Հոլանդիայի կառավարությանը որոշակի միջոցներ ձեռնարկել ինտերնետ-կայքերում Հայոց ցեղասպանության մերժման, ժխտման եւ արդարացման դեմ, ինչպես նաեւ այն հակերների դեմ, որոնք փորձում են շարքից հանել հոլանդական եւ հայկական կայքերը: Ռ.Վերդոնկը խոստացել է կոչ անել Ինտերնետում խտրականության գծով հոլանդական բյուրոյին կանխել հայերի հանդեպ խտրականության ցանկացած ձեւերը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |