Google-ը նոր գործիք է ներկայացրել լրատվական հոդվածների արագ ներբեռնման համար

Google-ը նոր գործիք է ներկայացրել լրատվական հոդվածների արագ ներբեռնման համար

PanARMENIAN.Net - Ամերիկյան Google ընկերությունը հայտարարել է Accelerated Mobile Pages նախագծի մեկնարկի մասին, որը նախատեսված է բջջային բրաուզերներում արագ ներբեռնվող ինտերնետ էջերի ստեղծման համար:

Ինչպես հայտնում են հեղինակները, նախագիծը չափանիշների հավաքածու է, որոնց կարող են հետևել առցանց հրապարակումներ տարածողները` ապահովելու համար լրատվական էջերի և հոդվածների արագ ներբեռնումը բջջային սարքեր:

Google-ի նախագծին արդեն միացել են Vox, La Stampa, Buzzfeed, The Washington Post առցանց ռեսուրսները, ինչպես նաև Twitter-ը: Նախագիծը բաց է, նրա ելքային ծածկագիրը տեղադրված է GitHub կայքում: Google-ում նշել են, որ AMP օգտագործման համար չի պահանջվում որևէ համաձայնագիր կնքել ընկերության հետ:

Օրերս հայտնի դարձավ, որ ամերիկյան Google ընկերությունը բջջային հավելվածներ կմշակի սմարթֆոնների համար Windows 10 օպերացիոն համակարգի հիման վրա Մինչ օրս Google-ն առանձնապես չէր հետաքրքրվում Windows Phone հենքի վրա սարքերի օգտատերերով: Նույնիսկ երբ Microsoft-ն իր ուժերով փորձեց YouTube հարմար ծրագիր ստեղծել, ինտերնետ հսկան պահանջեց հեռացնել ծրագիրը պահանջներին չհամապատասխանելու պատճառով: Կողմնակի մշակողների առաջարկները հաճախ զիջում են ծառայությունների նույնիսկ բրաուզերային տարբերակներին, իսկ Hangouts-ի պաշտոնական կայքն ընդհանրապես հարմարեցված չէ Windows-սմարթֆոնների համար:

Սակայն, Windows Phone-ն այնուամենայնիվ հասավ հաջողության որոշ հատվածներում: Եվրոպայում մեծ տարածում ստացան Lumia բյուջետային սմարթֆոնները, իսկ Մեծ Բրիտանիայի կորպորատիվ հեռախոսների շուկայում բջջայինների համար Microsoft-ի ՕՀ բաժինն արդեն հատել է 25%-ի շեմը: Հավանաբար, Google-ի համար ուղղակի շահավետ չէ շարունակել անտեսել մրցակից հարթակը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---