ՄՏՍ-ը դեռ չունի «ԱրմենՏել»-ի ձեռքբերման մրցույթի արդյունքների վերաբերյալ ինֆորմացիա 3 նոյեմբերի 2006 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Ռուսական ՄՏՍ ընկերությունը դեռ չունի «ԱրմենՏել» հայկական հեռահաղորդակցության ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսի ձեռքբերման մրցույթի արդյունքների վերաբերյալ ինֆորմացիա: «Մենք մինչեւ հիմա որեւէ ինֆորմացիա չունենք եւ սպասում ենք տենդերի պաշտոնական արդյունքներին»,- հայտարարել է ՄՏՍ-ի մամլո քարտուղար Կիրիլ Ալյավդինը: ՄՏՍ-ի շանսերը մրցույթում մեկնաբանելու խնդրանքին Ալյավդինը պատասխանեց, որ ընկերությունը մեկնաբանություններ չի տալիս «մինչեւ պաշտոնական արդյունքների հրապարակումը»: «ԱրմենՏել» ընկերությունում, ինչպես նաեւ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունում եւս խուսափեցին մեկնաբանություններից` նշելով ինֆորմացիայի բացակայությունը:Իսկ նախօրեին կայացած Հայաստանի կառավարության նիստում «Արմենտել» ՓԲԸ-ի 10 տոկոս պետության սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանին: «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսի ձեռքբերման մրցույթին մասնակցում են ռուսական «ՎիմպելԿոմ« եւ MTC, ինչպես նաեւ VTEL Holdings ընկերությունները: Ավելի վաղ մամուլում տեղակատվություն էր հայտնվել, որ «ԱրմենՏել»-ը կարող է ձեռք բերվել Arab Emirates Telecommunications Corporation (ETISALAT)/ Istithmar PJSC/Emergent Telecom Ventures (ETV)-ի կողմից $600 մլն.-ով: Սակայն Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հերքել է արաբական ընկերության կողմից բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ տեղեկատվությունը: Նրա խոսքերով, ETISALAT-ը նույնիսկ գնային առաջարկություն չի ներկայացրել, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |