Ամերիկյան կենդանաբանական այգին գումար է հավաքում ՀՀ սողունների փրկության համար

Ամերիկյան կենդանաբանական այգին գումար է հավաքում ՀՀ սողունների փրկության համար

PanARMENIAN.Net - Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքի կենդանաբանական այգին միջոցներ է հանգանակում Հայաստանում սողունների և երկկենցաղների պահպանման կենտրոն բացելու համար:

Ինչպես հայտնել է քաղաքի ռադիոն, կենդանաբանական այգին մտադիր է մոտ 40 հազար դոլար հավաքել քրաուդֆանդինգի միջոցով: Այդ միջոցներով կենդանաբանական այգուն կից գործող Արևմտյան Ասիայի ֆաունայի պահպանման կենտրոնը կկարողանա շենք ձեռք բերել պահպանելու համար այն տեսակները, որոնք վտանգված են, մասնավորապես, խոսքը հայկական իժի մասին է:

Կենտրոնի տնօրեն Ջեֆ Էթլինգն աշխատում է Հայաստանում ավելի քան 10 տարի, նրա հետաքրքրությունների ոլորտում է, մասնավորապես, իժերի ուսումնասիրությունը:

Հայաստանը մոլորակի այն 24 եզակի վայրերից է, որն աչքի է ընկնում կենսաբազմազանությամբ: Հայկական կենսոլորտին բնորոշ որոշ տեսակներ էնդեմիկ են, հանդիպում են միայն Հայաստանում: Ընդ որում Հայաստանի եզակի 58 սողուններից 30-ը ոչնչացման եզրին են:

Ըստ Էթլինգի, կենտրոնը մտադիր է ներմուծել բուծման համակարգ, որի դեպքում 11 առավել խոցելի տեսակները կկարողանան բազմանալ անազատության մեջ: Հետո նրանց ազատ կարձակեն վայրի բնություն: Էթլինգը նշել է, որ կենտրոնն ունի անհետացող տեսակների գլխաքանակի ավելացման ուղղությամբ աշխատանքի փորձ: Կենդանաբանական այգին և նրա գործընկերները հուսով են, որ սողունների պահպանման կենտրոնը կսկսի գործել Հայաստանում 2016-ի հունիսին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---