Պենտագոնը հայտարարել է Սիրիայում ցամաքային գործողություն սկսելու մտադրության մասին28 հոկտեմբերի 2015 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանության գերատեսչությունը մտադիր է ցամաքային գործողություն սկսել Սիրիայում: Համապատասխան հայտարարությունը նա արել է ԱՄՆ Սենատում իր ելույթի ժամանակ: «Մենք կսատարենք մեր գործընկերներին ԻՊ ահաբեկիչների դեմ գրոհելու դեպքում, ինչպես նաև չենք խուսափի ինքնուրույն առաքելություն անցկացնելուց, լինեն դրանք հարվածներ օդից, թե ցամաքային գործողություններ»,-ասել է նա: Հիմնավորելով իր դիրքորոշումը` նախարարը հիշատակել է ԱՄՆ համատեղ գործողություններն Իրաքում քրդերի ինքնապաշտպանական ուժերի հետ, երբ պատանդներ ազատվեցին, սակայն ԻՊ և ԱՄՆ դիմակայության ընթացքւմ առաջին անգամ ամերիկացի զինծառայող զոհվեց: Քարթերը նաև խոստացել է զգալիորեն սաստկացնել ԱՄՆ կողմից ԻՊ դիրքերի ռմբակոծությունները և նշել է, որ ԱՄՆ զինվորականները կկենտրոնանան Ռաքքայի և Ռամադիի ուղղությամբ մարտերի վրա, քանի որ Ռաքքան համարվում է ԻՊ «մայրաքաղաքը» Սիրիայում, իսկ Ռամադին` Իրաքում: Ավելի ուշ Սպիտակ տան ներկայացուցիչ Էրիկ Շուլցը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ձեռնպահ կմնա ցամաքային գործողությունից Սիրիայում: «Մենք մտադիր չենք երկարաժամկետ, լայնամասշտաբ մարտական գործողություններ իրականացնել, Իրաքում և Աֆղանստանում մեր գործողությունների նմանությամբ»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմի մամուլի քարտուղարը նշել է, որ Վաշինգտոնը որոշ հանգամանքներում հնարավոր է համարում «սահմանափակ գործողությունների իրականացումը գործընկերների հետ»: Ավելի վաղ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն ասել էր, որ «աշխարհն ավելի լավը կլիներ», եթե Իրաքում շարունակեր կառավարել Սադդամ Հուսեյնը: Ըստ միլիարդատիրոջ, Հուսեյնը «լավ գործընկեր էր», նրա կառավարման օրոք ահաբեկչական ոչ մի սպառնալիք չկար, քանի որ նախկին բռնապետն անմիջապես արմատախիլ էր անում այն: Ինչպես հայտնում է Walls Street Journal-ը, ԱՄՆ պաշտոնյաների վրա հղումով, ԱՄՆ-ն դիտարկում է Սիրիայում ռազմական գործողություններին ցամաքային ուժերի սահմանափակ զորակազմի մասնակցության հնարավորությունը քուրդ աշխարհազորայինների և չափավոր ընդդիմության կազմում: Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, երկրորդ սցենարը պակաս հավանական է թվում: Սպիտակ տունը նաև դիտարկում է Իրաք «Ապաչ» տիպի 8 ուղղաթիռ ուղարկելու հնարավորությունը` ԻՊ դեմ պայքարի համար, հավելում է պարբերականը: Եթե դա արվի, անհրաժեշտ կլինի նաև հարյուրավոր ԱՄՆ զինվորականների գործուղել Իրաք, գրում է թերթը: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |