Ռուսական բեռնատար ինքնաթիռ է կործանվել Հարավային Սուդանում. Զոհերի թիվը կարող է 40-ի հասնել

Ռուսական բեռնատար ինքնաթիռ է կործանվել Հարավային Սուդանում. Զոհերի թիվը կարող է 40-ի հասնել

PanARMENIAN.Net - Հարավային Սուդանում կործանվել է ռուսական ԱՆ-12 բեռնատար ինքնաթիռը:

Ինչպես հայտնում է Reuters-ը, ինքնաթիռը աղետի է ենթարկվել Ջուբայի օդանավակայանից մեկնելուց որոշ ժամանակ անց: Ականատեսները պնդում են, որ ինքնաթիռը կործանվել է օդանավակայանից մոտ 800 մ հեռավորության վրա: Ըստ նախնական տեղեկությունների, 2 մարդ ողջ է մնացել, որոնցից մեկը երեխա է:

Հակառակ սկզբնական տեղեկություններին, որ ինքնաթիռում եղել է անձնակազմի 5 անդամ ու 7 ուղևոր, ականատեսները հայտնում են, որ կործանման վայրում մոտ 40 դի կա, հայտնում է CA-News-ը:

Դեռևս պարզ չէ, թե որքան մարդ է եղել օդանավում:

Ավելի ուշ ԶԼՄ-ները, Հարավային Սուդանի նախագահի ներկայացուցչի վրա հղումով հայտնել են, որ ինքնաթիռում կարող էր մինչև 20 ուղևոր լինել, հայտնում է «Ֆոնտանկան»:

Մինչդեռ, ըստ ՏԱՍՍ-ի, Հարավային Սուդանի նախագահի ներկայացուցիչ Ատենի Ուեկը հայտնել է, որ աղետի հետևանքով 41 մարդ է զոհվել: Նա հաստատել է, որ 2 ողջ մնացած կա` անձանկազմի անդամը և մի երեխա: Օդանավակայանի ներկայացուցիչները հայտնել են, որ ինքնաթիռը ուղևորվում էր Վերին Նեղոս գավառ: Պաշտոնական ներկայացուցիչները դեռ չեն մենկաբանում պատահարը:

Ըստ նախնական տվյալների, թռիչքից հետո անձանկազմը որոշել է վերադառնալ չնախատեսված վայրէջքի համար, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: Հայտնվում է նաև, որ ինքնաթիռը, հավանաբար, կոշտ վայրէջք է կատարել Ջուբայի օդանավակայանից դուրս գալուց հետո:

Ան-12-ը ռուսական արտադրության բեռնատր ինքնաթիռ է, այն շահագործվում է 1959-ից: Հետագայում ստեղծվել են ինքնաթիռի բազմաթիվ մոդիֆիկացիաներ։ Ան-12-ը կարող է փոխադրել մինչև 90 մարդ կամ 21 տոննա բեռ։ Ինքնաթիռի թռիչքի առավելագույն արագությունը 660 կմ/ժ է։ Մեկ լիցքավորմամբ ինքնաթիռը կարող է անցնել մինչև 5 500 կմ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---