ՀՀ ԱԳ փոխնախարար. ՀՀ-ին մեղադրելով Ալիևը փորձում է շեղել ուշադրությունը Ադրբեջանի և ահաբեկչական ցանցերի միջև կապից

ՀՀ ԱԳ փոխնախարար. ՀՀ-ին մեղադրելով   Ալիևը փորձում է շեղել ուշադրությունը Ադրբեջանի և ահաբեկչական ցանցերի միջև կապից

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նոյեմբերի 16-ին մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Անթալիայում Հայաստանի դեմ հնչեցրած մեղադրանքները։

Էրդողանի անունից Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին մասնակիցների պատվին տրված աշխատանքային ճաշի ընթացքում Մեծ քսանյակի մեջ չմտնող Ադրբեջանի նախագահը ելույթ է ունեցել և հայտարարել, թե Ադրբեջանը ևս տուժում է ահաբեկչությունից, և «այդ ահաբեկչությունը Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի օկուպացիոն քաղաքականության բաղկացուցիչ մասն է կազմում»»:

«Զավեշտալի և անբարոյական է, որ Ադրբեջանի նախագահը, հայտնվելով Թուրքիայում` Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո, փորձում է մեղադրանքներ ներկայացնել Հայաստանին։ Դա անհաջող փորձ է՝ շեղելու միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի և տարբեր ահաբեկչական ցանցերի միջև ավանդաբար գոյություն ունեցող անմիջական կապերից», - ասել է Քոչարյանը:

Այս համատեքստում նա հիշեցրել է բազմաթիվ փաստերից մի քանիսը.

- Ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիայում Ադրբեջանը ներգրավել էր հայտնի ահաբեկիչ Շամիլ Բասաևի գլխավորությամբ հարյուրավոր գրոհայինների, ինչպես նաև Աֆղանստանից մոտ երեք հազար վարձկան, այդ թվում՝ ևս մեկ հայտնի ահաբեկիչ Խաթաբի գլխավորությամբ։ - Միջազգային զեկույցներում արձանագրված փաստ է, որ 1995-ից Բաքվում ակտիվորեն գործել է Ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորման ներկայացուցչությունը։

- 1998-ին Նայրոբիում ամերիկյան դեսպանության պայթեցումից հետո ամերիկյան հատուկ ծառայություններն արձանագրել են Բեն Լադենի վաթսուն հեռախոսազանգ դեպի Բաքու։

- ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ իր 2002-ի նոյեմբերի 25-ի հայտարարությունում ընդգծել է Ալ-Քաիդայի հետ կապեր ունեցող կազմակերպությունների առկայությունը Ադրբեջանում։

- ԱՄՆ Կոնգրեսի և պետքարտուղարության զեկույցներում նշվել է, որ Ադրբեջանը ծառայում է որպես միջազգային ահաբեկչական խմբավորումների մատակարարման և տարանցիկ հենակետ։

- Ադրբեջանի հարյուրավոր քաղաքացիներ ակտիվորեն ներգրավված են Սիրիայում և Իրաքում ահաբեկչական գործողություններ իրականացնող խմբավորումներում, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական ցանցում, որն իր վրա է վերցրել Փարիզում իրականացված զարհուրելի ահաբեկչությունների պատասխանատվությունը։ «Էլ ի՞նչ կարելի է սպասել մի պետության ղեկավարից, ով հերոսացնում է մոլագար մարդասպաններին և մի ամբողջ

ժողովուրդ իր երկրի թիվ մեկ թշնամին է համարում», - նկատել է Քոչարյանը:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 129 մարդ, վիրավորվել 200-ից ավելին։ Ֆրանսիայի նախագահի հրամանով երկրում ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Փարիզում ահաբեկչությունների համար պատասխանատու է «Իսլամական պետությունը», հայտնել է Reuters-ը: ԻՊ-ն իր հերթին նոր ահաբեկչություններով է սպառնում Ֆրանսիային:

Կարդացեք նաև՝ Ֆրանսիայի վարչապետը ծայրահեղականների նոր հարձակումներ է կանխատեսում Եվրոպայի այլ երկրներում

Իրաքում հայտարարում են, որ զգուշացրել էին ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Իրանին հնարավոր ահաբեկչությունների մասին

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---