ԱԱԾ-ն հրապարակել է հանցագործներից առգրավված ռազմամթերքի ցանկը. Հանցախմբում 17 անդամ կար (վիդեո)

ԱԱԾ-ն հրապարակել է հանցագործներից առգրավված ռազմամթերքի ցանկը. Հանցախմբում 17 անդամ կար

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է տեղեկութնուններ հրապարակել նոյեմբերի 25-ին Երևանում հանցախմբի վնասազերծման գործողության մասին: Ըստ ԱԱԾ մամուլի ծառայության հաղորդագրությանը, իրացնելով օպերատիվ տվյալները, որ 1981 թվականին ծնված, 1997 թվականից Իսպանիայում բնակվող և 2015-ի ապրիլից Երևանում ժամանակավոր բնակություն հաստատած՝ ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015-ի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր գործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացու, որից 5-ը՝ Երևանի բնակիչներ, 7-ը՝ Շիրակի մարզի, 3-ը՝ Արմավիրի մարզի, 2-ը՝ Լոռու մարզի, 1-ը՝ Կոտայքի մարզի, 1-ը՝ Գեղարքունիքի մարզի և 1-ը՝ Սյունիքի մարզի բնակիչներ, այդ թվում՝ 4-ը կանայք են և 3-ը՝ Արցախի ազատամարտի մասնակիցներ։

Վերոհիշյալ հանցավոր նպատակների իրագործման համար՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի ձեռք է բերվել զենք և ռազմամթերք, որոնք պահել է Նորքի 9-րդ փողոցում՝ այդ նպատակով նախապես վարձակալած համար 78առանձնատանը, որտեղ մոտ 1 ամիս խմբի անդամները կազմակերպել են հավաքներ և պլանավորել հանցավոր գործունեության ծրագրերը:

Նոյեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության հետ համատեղ կատարված խուզարկություններով հայտնաբերվել է տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր, նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքավորումներ, փամփուշտներ, փամփշտակալներ, կապի միջոցներ ու այլ տեսակի զենք և ռազմամթերք:

Մասնավորապես՝ Արթուր Վարդանյանի կողմից վարձակալած նշված սեփական տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել են՝6 հատ «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ,4 հատ «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որից մեկը խլացուցիչով,1 հատ «ՏՏ» տեսակի ատրճանակ,1-ական ողորկափող և օդամղիչ հրացաններ, տարբեր տրամաչափի ընդհանուր 5261 փամփուշտներ,2 հատ ինքնաշեն պայթուցիկ սարքեր (խուզարկության պահին եղել են միացված, վնասազերծվել են),1 հատ պայթեցման սարք,1 հատ հակատանկային բեկորային ական «ՄՈՒՎ 50», մոտ 1200 գրամ «տրոտիլ» պայթուցիկ նյութ,մոտ 50 գրամ «պլաստիդ» պայթուցիկ նյութ,11 հատ «Ֆ1» նռնակ,46 հատ «ՌԳ» նռնակներ,3 հատ «ՌԳԴ-5» նռնակ, 2 հատ հակատանկային նռնականետ, 20 հատ ինքնաձիգի պահունակ, պայթուցիչներ, օպտիկական նշանացույցեր, հեռադիտակներ, դետոնատորներ, մեծ քանակության զինվորական համազգեստ և հանդերձանք:

Հայտնաբերվել են նաև ՀՀ, Երևանի և Գյումրիի քարտեզներ, սխեմաներ՝ նշումներով, գրականություն, որը հաստատում է հանցավոր գործակցության կողմից առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների փաստը։

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:Հանցավոր համագործակցության ղեկավարն ու մասնակիցները ձերբակալված են։

Կարդացեք նաև՝ ԱԱԾ. 9-հոգանոց հանցախումբն ուզում էր ՀՀ-ում մի շարք ծանր հանցագործություններ կազմակերպել

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---