// IP Marketing video - START// IP Marketing video - END

Տիեզերական հետազոտությունների վաղ շրջանի բացառիկ նմուշները՝ Տիեզերքի նորաբաց թանգարանում [ֆոտոռեպորտաժ]

Տիեզերական հետազոտությունների վաղ շրջանի բացառիկ նմուշները՝ Տիեզերքի նորաբաց թանգարանում [ֆոտոռեպորտաժ]

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-ին արդեն Երևանում բացվել է Տիեզերքի թանգարանը, որը տեղակայված էՆոր Նորքի 2-րդ զանգվածում` նորաստեղծ տեխնոպարկի տարածքում: Թանգարանում ցուցադրված են տիեզերական հետազոտությունների վաղ շրջանի բացառիկ նմուշներ` ստեղծված Հայաստանի մասնագետների կողմից, այդ թվում տիեզերքից վերադարձված վայրէջքային սարք, տիեզերքում եղած այլ սարքավորումներ, ՕՐԻՈն-2 աստղադիտարանի պատճենը, որը ցուցադրվել էր EXPO 2000-ին՝ Հանովերում:

Թանգարանն ընդգրկում է նաև տիեզերական հետազոտություններին առնչվող նշանակալից փաստաթղթեր, այդ թվում ձեռագիր` տիեզերագնացների, Վոստոկ, Սոյուզ տիեզերանավերի ճարտարագետների, գիտնականների վերաբերյալ, նաև NASA-ից: Թանգարանի արժեքավոր նմուշներից է Նոբելյան դափնեկիր Հանս Բեթեյի` միջուկային զենքի ստեղծման գլխավոր դեմքերից մեկի հոդվածի ձեռագիրը` հոդվածը գրվել էր ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի հետ համատեղ:

Նախկինում Տիեզերքի թանգարանը գտնվում էր Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի տարածքում, որտեղ այն գործում էր 2001-ի հուլիսից: Այն ստեղծվել էր Գրիգոր Գուրզադյանի ղեկավարությամ: Հենց այնտեղ էին տիեզերք արձակվել ժամանակի առավել կատարյալ գիտական սարքավորումները, այդտեղ իրենց նախաթռիչքային պատրաստումն էին անցել ավելի քան 40 խորհրդային տիեզերագնաց: Ժամանակներին հատուկ գաղտնիության պայմաններում, սակայն, այդ գործունեությունը մնացել էր հանրության համար հիմնականում անհասելի:

Հղումներ թեմայով.
18  28.11.15 - Տիեզերքի թանգարանի բացումը Երևանում
 Ուշագրավ
Միջնորդություն է ներկայացվել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ
Երևանի հիվանդանոցներ կատարած շրջայցի ընթացքում Մայրեդը քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողներին ներկայացրել է այդ հիվանդության դեմ պայքարի սեփական փորձը
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն ավելացել է 5.3 %-ով
Բնապահպանի խոսքով, Անկախ խորհրդատվական խմբի ստեղծման գլխավոր նպատակը խնդիրներից ուշադրությունը շեղելն է