Ավստրալիան քաղաքացիությունից կզրկի ահաբեկչության մեջ կասկածվողներին

Ավստրալիան  քաղաքացիությունից կզրկի ահաբեկչության մեջ կասկածվողներին

PanARMENIAN.Net - Ավստրալիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որի համաձայն ավստրալացիները, որոնք երկքաղաքացիություն ունեն և կասկածվում են ահաբեկչական գործողության մեջ, կզրկվեն Ավստրալիայի քաղաքացիությունից, հայտնում է AP-ին:

Ըստ երկրի կառավարության, Ավստրալիայից Մերձավոր Արևելքի երկրներ մեկնած ահաբեկիչներից կեսը երկքաղաքացիություն ունի:

Ըստ ընդունված օրենքի, 14 տարիքից բարձր ահաբեկչական գործունեության մեջ կասկածվող քաղաքացիները կզրկվեն Ավստրալիայի քաղաքացիությունից նույնիսկ դատավճռի բացակայության դեպքում:

Ըստ գլխավոր դատախազ Ջորջ Բրանդիսի, նոր օրենքը կիրառվելու է «շատ սահմանափակ հանգամանքներում»: «Դա ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրության բաղադրիչն է»,-հայտարարել է գլխավոր դատախազը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Բրանդիսը չի երաշխավորել, որ օրենքը չի վիճարկվի Ավստրալիայի Բարձր դատարանի կողմից սահմանադրական նորմերին համապատասխանության առումով:

2014-ին Ավստրալիայի իշխանությունները պատմության մեջ առաջին անգամ հայտարարեցին ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ: Վարչապետ Թոնի Էբբոթն այն ժամանակ հայտարարեց, որ «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը հրահանգել է Ավստրալիայի իր հետևորդներին մի շարք «ցուցադրական սպանություններ» կատարել: Ահաբեկիչները պետք է պատահական ընտրությամբ որոշեն զոհին, փաթաթեին ԻՊ դրոշով և գլխատեն: 2014-ի դեկտեմբերին հանցագործները պատանդ վեցրեցին Սիդնեյի կենտրոնում գտնվող Lindt սրճարանի

աշխատակիցներին ու այցլուներին` մոտ 30 մարդու: Ինչպես հայտնեցին հեռուստաալիքները փախուստի դիմած պատանդների վրա հղումով, ոճրագործը հեռախոսազրույց են պահանջում վարչապետ Էբբոթի հետ և պահանջել են սրճարան բերել ԻՊ դրոշը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---