7  07.12.15 - ԱՊՀ պետությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչների մամուլի ասուլիսը

ԱՊՀ առաքելություն. Հանրաքվեն Հայաստանում անցել է հանգիստ և ազատ մթնոլորտում

ԱՊՀ առաքելություն. Հանրաքվեն Հայաստանում անցել է հանգիստ և ազատ մթնոլորտում

PanARMENIAN.Net - Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքն Ակրամշո Ֆելալիևի ղեկավարությամբ դիտարկած ԱՊՀ ՄԽՎ դիտորդները դեկտեմբերի 7-ին հանդիպել են լրագրողների հետ: Նրանց գնահատականով, այն տեղամասերում, որտեղ իրենք եղել են, հանրաքվեն անցկացվել է միջազգային չափանիշներին համապատասխան, այն արտահայտել է ժողովրդի կամքը, հայտնում է Tert.am-ը:

Սահմանադրական հանրաքվեն Հայաստանում անցել է հանգիստ և ազատ մթնոլորտում և ընդհանուր առմամբ համապատասխանել է հանրապետության ընտրական օրենսդրությանը, հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդան:

«Դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեն անցել է հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, հանգիստ և ազատ մթնոլորտում: Պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինները անցկացրեցին հանրաքվեն շատ բարձր մասնագիտական մակարդակով»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա, ԱՊՀ դիտորդական առաքելությունը, որը 78 անդամ ունի, ներկայացնում է ԱՊՀ 8 պետություն, ինչպես նաև ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը, Ռուսաստանի և Բելառուսի միության Խորհրդարանական կոմիտեն: Առաքելությունը քվեարկության օրն այցելել է 508 ընտրատեղամաս հանրապետության ամբողջ տարածքում:

«Ընտրատեղամասերի այցելության ժամանակ խախտումներ, որոնք կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա, չեն արձանագրվել»,-ասել է Սլոբոդան:

Դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են նախագահի ընտրության անուղղակի համակարգ, նախագահի լիազորությունների զգալի կրճատում և խորհրդարանի, կառավարության և վարչապետի դերի մեծացում, ընտրությունների մեծամասնական համակարգի վերացում և ամբողջական անցում խորհրդարանի ձևավորման համամասնական համակարգին: Որպեսզի հանրաքվեի դրված նախագիծը համարվի ընդունված, նրան պիտի կողմ քվեարկի քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը:< /i>

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---