Պայթյուն Մոսկվայի ավտոբուսի կանգառում. Կան տուժածներ 8 դեկտեմբերի 2015 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայի կենտրոնում գտնվող ավտոբուսի կանգառում, տուժածների թիվը հասնում է 5-ի, հայտնում է LifeNews-ը: Տուժածներից 2-ը կին է, 3-ը` տղամարդ: Ինչպես հայտնել է աղբյուրը իրավապահ մարմիններում, պարզվել է, որ պայթյունի պատճառը եղել է տեղադրված պայթուցիկ սարքը, որը լցոնված էր մետաղյա բեկորներով: Ասվում է նաև, որ տեսախցիկները նկարահանել են այն տղամարդուն, որը ենթադրաբար տեղադրել է պայթուցիկը, հայտնում է Lenta.ru-ն: Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ի երեկոյան Պոկրովկա փողոցի թիվ 19-ը տան մոտ: Ոստիկանությունում կարծում են, որ պատճառը ինքնաշեն պայթուցիկ սարքն է եղել: Ըստ նախնական տվյալների, սարքի հզորությունը գնահատվում է 50 գ տրոտիլին համարժեք: Կատարվածի փաստով հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 213 հոդվածով` «Խուլիգանություն»: Ոստիկանությունը որոնում է կասկածյալին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |