Մոսկվան կարող է ՄԱԿ ԱԽ-ում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարց բարձրացնել14 դեկտեմբերի 2015 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կարող է ՄԱԿ Անվտանգության խորհրդում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարց բարձրացնել` կապված ահաբեկչական «Իսլամական պետության» նավթի մաքսանենգության հետ, սակայն Մոսկվան դեռ նման որոշում չի կայացրել: Այսպիսի հայտարարություն է արել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում: «Տեսականորեն, անշուշտ, հնարավոր է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: Սակայն մենք ապրում ենք իրական աշխարհում: Տեսնում եք, որ ՆԱՏՕ-ն պաշտպանեց Թուրքիային ռուսական օդանավի խոցման հարցում: Մյուսները թեև կուլուարներում դատապարտում են Թուրքիայի այդ պահվածքը, բայց հրապարակավ աշխատում են դա չանել: Ուստի, մենք, ելնելով իրողություններից, պետք է կանխատեսենք, թե ինչ կարող է տեղի ունենալ»,-ասել է Չուրկինը: Նա նաև դրական է պատասխանել այն հարցին, թե կարող է արդյոք ՌԴ-ն պատժամիջոցների հարցը բարձրացնել ՄԱԿ ԱԽ-ում: «Կարող է: Ավելորդ բաներ ինձ մի վերագրեք: Մենք ամեն ինչ կարող ենք: Ցանկության դեպքում: Դա արդեն քաղաքական որոշում է: Որպեսզի այնպես չստացվի, որ ինչ-որ հարց է արծարծվում, բայց աջակցություն չի ստանում, պետք է շատ նուրբ մարտավարություն որդեգրել այս հարցում»,-ասել է Չուրկինը: Անցած շաբաթ ՌԴ ՊՆ-ն նյութական ապացույցներ ներկայացրեց, որ ԻՊ կողմից արդյունահանվող նավթը հայտնվում է Թուրքիայի տարածքում: ԱՄՆ-ն հայտարարեց, որ իրենց տվյալներով, Թուրքիայում է հայտնվում նավթի մի փոքր մասը միայն: Սակայն, ԱՄՆ վարչակազմը խոստովանում է, որ թուրք-սիրիական սահմանի մի շարք շրջաններ չի հաջողվել փակել: ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է Սիրիայում ռուս զինծառայողներին սպառնալիքի դեպքում ծայրահեղ կոշտ գործել: «Ցանկանում եմ զգուշացնել նրանց, ով կփորձի ինչ-ինչ սադրանքներ կազմակերպել մեր զինծառայողների դեմ: Հարվածային ավիացիայի բոլոր գործողություններն իրականացվում են կործանիչների ուղեկցությամբ: Հրամայված է ծայրահեղ կոշտ գործել: Ռուսական խմբավորմանը կամ ցամաքային ենթակառուցվածքներին սպառնացող ցանկացած թիրախ ենթակա է անհապաղ ոչնչացման»,-ասել է Պուտինը ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |