Ոսկեպարում 2 մարդ է վիրավորվել ականի պայթյունից

Ոսկեպարում 2 մարդ է վիրավորվել ականի պայթյունից

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-ին ժամը 10:48 ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում՝ եկեղեցու հարևանությամբ, տեղի է ունեցել ականի պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Պարզվել է, որ երկու քաղաքացի ականի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել, հայտնում է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:

Տուժածները տեղափոխվել են Նոյեմբերյան քաղաքի բժշկական կենտրոն:

Լրացուցիչ տեղեկություններ նախարարությունը կտրամադրի ավելի ուշ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---