ՌԴ-ում առաջարկում են արգելել Թուրքիայից թեթև արդյունաբերության ապրանքների ներմուծման 80%-ը22 դեկտեմբերի 2015 - 13:35 AMT PanARMENIAN.Net - ՌԴ արդյունաբերական առևտրի նախարարությունն առաջարկել է արգելել թուրքական արտադրության թեթև արդյունաբերության ապրանքների ներմուծման 70–80%-ը: Այս մասին հայտնել է Interfax-ը փոխնախարար Վիկտոր Եվտուխովի վրա հղումով: «Մենք ներկայացրել ենք առաջարկն այն մասին, որ կցանկանայինք արգելք սահմանել նաև թեթև արդյունաբերության ապրանքների մասով, առաջին հերթին մեր արտադրողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: Բայց ինչ որոշում կընդունվի, չեմ կարող ասել»,-նշել է Եվտուխովը: Ավելի վաղ «Կոմերսատը» հայտնել էր, որ հակաթուրքական պատժամիջոցները կարող են տարածվել հյուրանոցային գործի, փայտավերամշակման, օդաչուների ուսուցման և պետպատվերների վրա: Նախարար Դենիս Մանտուրովը դեկտեմբերի սկզբին հայտարարեց, որ դեռևս կառավարությունը մտադիր չէ սահմանափակել թեթև արդյունաբերության արտադրանքի ներմուծումը Թուրքիայից: Սակայն, աղբյուրը տնտեսական զարգացման նախարարությունում հայտնել է լրագրողներին, որ ՌԴ կառավարությունը կարող է Թուրքիայի դեմ գործող պատժամիջոցների ցանկի ընդլայնման մասին որոշում կայացնել արդեն այս շաբաթ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Zara, Mango և H&M ընկերությունները կարող են հրաժարվել հագուստը Թուրքիայում կարելուց` ռուսական պատժամիջոցների պատճառով: Ըստ թուրքական T24-ի, ընկերությունները պահանջել են թուրք գործընկերներից հագուստի վրայից հանել Made in Turkey մակնշումը, քանի որ դա դժվարացնում է առաքումը Ռուսաստան: ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է Սիրիայում ռուս զինծառայողներին սպառնալիքի դեպքում ծայրահեղ կոշտ գործել: «Ռուսական խմբավորմանը կամ ցամաքային ենթակառուցվածքներին սպառնացող ցանկացած թիրախ ենթակա է անհապաղ ոչնչացման»,-ասել է Պուտինը ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստում: Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվել են չարթերային թռիչքները դեպի Թուրքիա, բացառությամբ ռուս զբոսաշրջիկներին վերադրձնելու համար գործարկվածներից: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցնում է առանց մուտքի արտոնգրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար: ՌԴ կառավարությունն արգելել է սառեցված մսի և մսամթերթի, թռչնամսի, կաթի և կաթնամթերքի, այդ թվում կաթնաշոռի և պանրի, ինչպես նաև լակտոզայից զերծ արտադրանքի, ձկան, ընկույզի և մրգի, բանջարեղենի, հատապտղի և կանաչիի ներմուծումը Թուրքիայից: Թուրքիայից ի թիվս այլ ապրանքների արգելվում է ՌԴ ներկրել լոլիկ, սոխ, վարունգ, ցիտրուսներ, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ և նեկտարին, սալոր, ելակ, աղ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել |