Netflix առցանց կինոթատրոնն այսուհետ հասանելի է նաև Հայաստանում

Netflix առցանց կինոթատրոնն այսուհետ հասանելի է նաև Հայաստանում

PanARMENIAN.Net - Հունվարի 6-ից ամերիկյան Netflix առցանց կինոթատրոնն կգործի աշխարհի 130 երկրում, այդ թվում Ռուսաստանում, Հայաստանումև ԱՊՀ մյուս երկրներում:

Ծառայությունը մատչելի չի լինի Չինաստանում, Սիրիայում, Հյուսիսային Կորեայում և Ղրիմում՝ ԱՄՆ գործող պատժամիջոցների պատճառով: Ընդհանուր առմամբ Netflix-ը հասանելի է 190 երկրում: Ընկերության ներկայացուցիչ Ջորիս Էվերսը հայտարարել է ՌԻԱ Նովոստի գործակալությանը, որ ծառայություններն առայժմ հասանելի են միայն անգլերեն լեզվով: Ընկերությունը շարունակում է ուսումնասիրել ծառայության գործարկման հնարավորությունը Չինաստանում, ասվում է կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: 17 լեզվին, որով նախկինում մատուցվում էր ծառայությունը, հունվարի 6-ից ավելացել են կորեերենը, արաբերենն ու չինարենը:

Ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ռիդ Հեյսթինգսը հայտարարել է նոր գլոբալ առցանց հեռուստատեսային ցանցի ստեղծման մասին: Ըստ նրա, Netflix-ի հաճախորդները կկարողանան դիտել ֆիլմերն ու հեռուստաշոուները երբ կամենան և ինչով կամենան:

2016-ին ընկերությունը մտադիր է թողարկել 31 նոր սերիալ և հեռուստաշոուների շարունակություն, 24 գեղարվեստական և փաստագրական ֆիլմ, 30 սերիալ երեխաների համար: Ամենահայտնի սերիալների թվում են ՝ «Նարկո», «Թղթե տնակը», «Նարնջագույնը՝ սեզոնի հիթ»:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---