«Ալ Քայիդան» ահաբեկչություններով է սպառնում Իտալիային և Իսպանիային 8 հունվարի 2016 - 11:05 AMT PanARMENIAN.Net - «Ալ Քայիդան Իսլամական Մագրիբում» ահաբեկչական կազմակերպությունը հունվարի 7-ին տեսանյութ է տարածել, որտեղ սպառնում է ահաբեկչական գործողություններ կատարել Նեապոլում, Հռոմում և Մադրիդում, հայտնում է Europa Press-ը: «Այսօր նրանք մեր հողում են, սակայն Աստծո օրհնությամբ կգա այն օրը, երբ մենք կջախջախենք նրանց իրենց իսկ հողում՝ Նեապոլում, Հռոմում, Մադրիդում»,-ասում է գրոհայինը տեսանյութում: Տեսանյութում Մալիում խմբավորման անդամներին պատկերող կադրեր կան: Նրանց թվում պարզվել է նրանցից մեկի ինքնությունը՝ ծնունդով Մելիլիայից Իսպանիայի քաղաքացի, որն իսլամ ընդունելով դարձել է Աբու ալ Նուրալ Անդալուսի: Տեսանյութի տևողությունը 13 րոպե է: Օգտագործված են կադրեր արդեն կատարված ահաբեկչություններից: Իսպանիայի անվտանգության ուժերը ուսումնասիրում են տեսանյութը, հայտնում է Lenta.ru-ն: «Ալ Քայիդան Իսլամական Մագրիբում» իսլամիստների ահաբեկչական խմբավորում է, որի հիմնական հենակետը գտնվում է Ալժիրում: Կասկածվում է «Ալ Քայիդայի» հետ կապերում: ՌԴ Գերագույն դատարանը ճանաչել է այս կազմակերպությունը ահաբեկչական, նրա գործունեությունն արգելված է ՌԴ տարածքում: ԱՄԿ Անվտանգության խորհուրդը «Ալ Քայիդայի» հետ կապված բոլոր խմբավորումները սպառնալիք է համարում խաղաղությանն ու անվտանգությանը: Photo: REUTERS Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |