ԶԼՄ-ներ. ԻՊ գրոհայինները 80 մարդ են գնդակահարել իրաքյան Մոսուլի մերձակայքում

ԶԼՄ-ներ. ԻՊ գրոհայինները 80 մարդ են գնդակահարել իրաքյան Մոսուլի մերձակայքում

PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» գրոհայիններն առնվազն 80 մարդ են գնդակահարել իրաքյան Մոսուլի արվարձանում` ներառյալ իրավակարգի աշխատակիցների, հայտնել է իրաքյան Alsumaria հեռուստաալիքը սեփական աղբյուրի վրա հղումով:

«ԻՊ գրոհայինները 80 մարդ են գնդակահարել, ներառյալ ոստիկանության աշխատակիցների, զինվորականների և խմբավորման գաղափարխոսությանը դեմ անձնաց Էլ Գազլանի ճամբարի տարածքում` Նայնավա գավառի կենտրոնական մասում»,-հայտնել է ալիքին տեղի աղբյուրը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը: Ըստ աղբյուրի, ահաբեկչները մեղադրել են այդ մարդկանց լրտեսության և Իրաքի իշխանությունների հետ համագործակցելու մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2014-ի հունիսին ԻՊ գրոհայինները, չհանդիպելով դրմադրության, գրավեցին Իրաքի երկրորդ քաղաք Մոսուլը: Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին ավելի վաղ խոստացել էր ազատագրել Մոսուլը գրոհայիններից, երբ ավարտվի Էր Ռամադիի գործողությունը: Այդ ծրագրերի մասին է խոսել նաև իրաքյան բանակի պաշտոնական ներկայացուցիչ Յահյա Ռասուլը:

Մի քանի օր առաջ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներն առաջին անգամ կին լրագրողի են մահապատժի ենթարկել: 30-ամյա Ռուկիա Հասանն աշխատում էր որպես անկախ լրագրող՝ լուսաբանելով իսլամիստների հսկողության տակ գտնվող տարածքներում կատարվող իրադարձությունները:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---