Սիրիան զգուշացրել է. ԱՄՆ զորքերի տեղակայումն առանց Դամասկոսի թույլտվության կհամարվի ագրեսիա23 հունվարի 2016 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Առանց Դամասկոսի թույլտվության ԱՄՆ զինվորականների տեղակայումը Սիրիայում, որի վերաբերյալ հայտարարություն էր արել Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը, կգնահատվի որպես ագրեսիա: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադը, հայտնում է Lenta.ru-ն: «Ցանկացած միջամտություն Սիրիայի գործերին առանց պաշտոնական կառավարության համաձայնության համարվում է ագրեսիա սիրիական ժողովրդի դեմ»,-ասել է դիվանագետը: Հունվարի 22-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարեց, որ կոալիցիան ցամաքային ուժեր կգործուղի Սիրիա և Իրաք ահաբեկչական «Իսլամական պետւթյան» դեմ պայքարում: Քարթերը հայտարարել է, որ ԻՊ դեմ պայքարի ռազմավարության շրջանակում Իրաքում և Սիրիայում ցամաքային գործողություն կիրականացվի: Նա հավելել է, որ կցանկանար ամերիկացի զինվորներին տեսնել իրաքյան Մոսուլում և սիրիական Ռաքքայում, որոնք համարվում են ԻՊ հենակետերը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտադիր չէ նոր լայնածավալ պատերազմի մեջ ներքաշվել Սիրիայում և Իրաքում: 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: 2011-ի մարտին Սիրիայում հակամարտության մեկնարկից մինչ օրս զոհվել է 260 հազար մարդ, 4,6 մլն. մարդ հարկադրված է եղել լքել Սիրիան` դառնալով փախստական, երկրի ներսում 13,5 մլն մարդու շտապ հումանիտար օգնություն է անհրաժեշտ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |