Ավարտվել է Թբիլիսիից ռուսական կայազորի դուրս բերումը23 դեկտեմբերի 2006 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Անդրկովկասում Ռուսական զորքերի խմբի (ԱՌԶԽ) թբիլիսյան շտաբում շաբաթ օրը ձեւակերպվել է վրացական կողմին շտաբի շենքի հանձնման արձանագրությունը: Այդպիսով ավարտվեց Վրաստանի մայրաքաղաքից ռուսական կայազորի դուրս բերման գործընթացը: Փաստաթղթերը ձեւակերպվեցին ԱՌԶԽ հրամանատարության եւ Վրաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների միջեւ: Շենքն առնվել է գերատեսչության ռազմական ոստիկանության պաշտպանության ներքո եւ վրացի զինվորականներն արդեն ծանոթացել են շինության վիճակին:Ավելի վաղ վրացական կողմին էին հանձնվել ռուսական կայազորի ավտոտնակները, ռազմական հիվանդանոցի պահեստաշենքերը եւ շենքը: Վրաստանի պաշտպանության նախարարությունում նշում են, որ դեկտեմբերի 24-ին Թբիլիսիից Բաթում է ուղեվորվում ԱՌԶԽ-ի 13 հոգանոց խումբը` ռուսական կայանի դուրս բերման վերահսկողությունը իրականացնելու: Խումբը կիրականացնի դեպի Բաթում եւ Ախալքալաք ռուսական ռազմակայաններից տեխնիկայի եւ անձնական կազմի դուրս բերման գործընթացի վերահսկողությունը: Ըստ երկրների համաձայնությունների, Ռուսաստանը պետք է ավարտի կայանների դուրս բերման գործընթացը մինչեւ 2008 թվականի վերջ, հաղորդում է Lenta.ru-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է |