ԱՄՆ քաղաքականությունը տարածաշրջանում ուղված է համագործակցության ակտիվացմանը, եւ ոչ թե մեկուսացմանը26 դեկտեմբերի 2006 - 16:54 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասում ուղված է տարածաշրջանային համագործակցության եւ հարաբերությունների բարելաման ակտիվացմանը, եւ ոչ թե մեկուսացմանը: Այդ մասին ասվում է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնեի եւ Ջո Նելենբերգի հայտարարության մեջ` հասցեագրված Ամերիկայի Հայկական համագումարին (AAA): Ավելի վաղ ԱՄՆ նախագահը օրինագիծ էր ստորագրել, որը արգելում է Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու ֆինանսավորումը, որը սկզբում ընդունվեց Ներկայացուցիկչների պալատում, ապա Սենատում: «Մենք Թուրքիային կոչ ենք անում վերանայել Հայաստանի օտարման քաղաքականությունը, վերացնել 13-ամյա շրջափակումը եւ քայլեր ձեռնարկել հարեւանների հետ համագործակցության համար»,- ասվում է հայտարարության մեջ:Փաստաթուղը ներառում է Ռոբերտ Մենեդեզի եւ Րիկ Սանտորումի ուղղումը, ովքեր արգելում են Արտահանման-Ներկրման Բանկին ֆինանսավորել երկաթուղու շինարարությունը, որը մեկուսացնում է Հայաստանին տնտեսական եւ տարածաշրջանային տրանսպորտային միջանցքներից եւ կարժենա $400 մլն.: Ուղղման ընդունումը հանդիսանում է Հայաստանի մեկուսացման դեմ ուղղված AAA-ի լոբբինգի մի մասը: Այս կապակցությամբ, AAA-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունին բարձր է գնահատել սենատորների եւ կոնգրեսականների դերը «այս բարդ նախաձեռնության իրականացման հարցում»: Այս նախաձեռնությունը հանդիսանում է Հայաստանի անվտանգության եւ բարորության միջոցներից մեկը: Արդունին նաեւ իր երախտագիտությունն է հայտնել կազմակերպություններին եւ անձանց, որոնք իրենց ջանքերը միավորել են ԱՄՆ-ում հայկական սփյուռքի հետ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |