Օհանյան. Հայոց բանակը տարածաշրջանում փոխգործունակ, մրցունակ և հաղթանակած բանակ է![]() 28 հունվարի 2016 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Հայոց բանակի ռազմաքաղաքական ղեկավարությունը և բանակն ամեն ինչ անում են՝ համաժողովրդական բանակի վերածվելու համար: Այս մասին այսօր հայտարարեց Բանակի օրվա Եռաբլուր պանթեոն այցելած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ «Հայոց բանակի ռազմաքաղաքական ղեկավարությունը և բանակն ամեն ինչ անում են համաժողավրդական բանակի վերածվելու համար, մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: Խորհրդանշանական է, որ այսօր առավոտյան բոլորս այցելում ենք Եռաբլուր, մեր մարտական ընկերներին, նրանց ընտանիքներին շնորհավորելու համար»,– ասել է նա, հայտնում է Tert.am-ը: ՀՀ պաշտպանության նախարարը հավելել է, որ Հայոց բանակի մարտունակությունը թույլ է տալիս ասելու, որ հայկական բանակը տարածաշրջանում իր խոսքով` փոխգործունակ, մրցունակ, և հաղթանակած բանակ է: Հունվարի 28-ի առավոտյան բանակի կազմավորման 24-րդ ամյակի կապակցությամբ Եռաբլուր են այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ: 1991 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մինիստրների խորհրդին կից ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն, իսկ դեկտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992 թվականի հունվարի 28-ին պատմական որոշում կայացվեց «ՀՀ պաշտպանության մասին», այդպիսով ազդարարելով հայկական բանակի ստեղծումը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |