ՀՀ և Վրաստանի միջև ռազմական գործակցության ծրագիր է ստորագրվել 1 փետրվարի 2016 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 1-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում: Կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և իր վրացի պաշտոնակցի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններին, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր: Այնուհետև երկու երկրի պաշտպանական գերատեսչություններում միջազգային գործակցության համար պատասխանատու պաշտոնյաները ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2016-ի ռազմական գո րծակցության ծրագիրը: 2010-ից ի վեր պլանային հիմունքներով իրականացվող երկկողմ ռազմական գործակցության ամենամյա ծրագրի այս տարվա հիմնական ուղենիշներն են փորձի փոխանակումը խաղաղապահության, ռազմական կրթության, մասնագիտական վերապատրաստման և ռազմավարական պլանավորման ոլորտներում: Պաշտպանության նախարարությունում վրացական պատվիրակության հյուրընկալումը եզրափակվել է Օհանյանի և Խիդաշելիի համատեղ մամլո ասուլիսով: Այցի ընթացքում նախատեսված են պատվիրակության հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոսի Գարեգին Երկրորդի, ՀՀ վարչապետի Հովիկ Աբրահամյանի, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Սերյան Օհանյանի և Էդվարդ Նալբանդյանի հետ: Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 -ի հուլիսի 17-ին: ՀՀ դեսպանությունը սկսել է գործել Թբիլիսիում 1993-ի հուլիսից: 2008-ի ապրիլին Բաթումիում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են «Ինձ ասում են կոնկերտ ասեմ փողոց փակեք, ոչ թե ակցիաներ արեք, ասում եմ փողոց փակեք»,–ասել է սրբազանը «Ավրորա» մրցանակին է արժանացել բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն Կոնգոյից Արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում ԱՄՆ Պետդեպը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու` Ղազախստանի առաջարկը «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից»,–ասել են Պետդեպից Սուրեն Պետրոսյան. ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են Նա նշել է, որ որ ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի են կոնտակտի դուրս եկածները |