Իրանին արդեն հասանելի են $100 մլրդ-ի ապասառեցված ակտիվները 2 փետրվարի 2016 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Իրանին արդեն հասանելի է արտերկրի բանկերի հաշիվներին կուտակված 100 մլրդ դոլարը, որը նախկինում սառեցված էր: Այդ մասին փետրվարի 1-ին հայտնել է Associated Press-ը` կառավարության ներկայացուցիչ Բաղեր Նոբհաթի վրա հղումով: Խոսքը 100 մլրդ դոլարի մասին է: Սառեցված ակտիվները հիմնականում պահվում են Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Թուրքիայի բանկերում: Մեծ մասը գոյացել է նավթի վաճառքից: Իրանը չէր կարողանում օգտվել այդ միջոցներից միջազգային պատժամիջոցների պատճառով: Նոբհաթը հայտարարել է, որ կառավարոթւյունը չի հանելու բոլոր միջոցները, քանի որ դրանք կարելի է օգտագործել ապրանքներ գնելու համար, գրում է «Դոժդը»: Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկվեցին հունվարի 16-ին` Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև «միջուկային ծրագրի» շուրջ համաձայնությունից վեց ամիս անց: Հունվարին ՄԱԳԱՏԷ-ն հաստատեց, որ Իրանն իրոք կասեցրել է ուրանի հարստացումը: Բացի այդ, Իրանի բանկերը կրկին միացել են միջազգային Swift համակարգին: Թեհրանը նաև նավթ արտահանելու հնարավորություն է ստացել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |