ՀՀ ՊՆ-ն և իրանական «ԷԹՔԱ»-ն կարող են գործակցել

ՀՀ ՊՆ-ն և իրանական «ԷԹՔԱ»-ն կարող են գործակցել

PanARMENIAN.Net - Փետրվարի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության «ԷԹՔԱ» կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադ Մեհդի Քարբալայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին սննդարդյունաբերության, տեքստիլ արդյունաբերության, կառուցապատման և այլ ոլորտներում մասնագիտացած իրանական ընկերության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև համագործակցություն ծավալելու հնարավորությունները: Մինչև փետրվարի 7-ը նախատեսված աշխատանքային այցի ընթացքում իրանական պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաև ՀՀ արդյունաբերական մի շարք ձեռնարկությունների ղեկավարության հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---