2016-ի հունվարին ավիացիայի ուղևորահոսքի 4.5% աճ է գրանցվել

2016-ի հունվարին   ավիացիայի  ուղևորահոսքի 4.5% աճ է գրանցվել

PanARMENIAN.Net - 2015-ի հունվարի համեմատ 2016-ին գրանցվել է ուղևորահոսքի 4.5% աճ՝ կազմելով գրեթե 140.000 ուղևոր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը:

«Ադ թիվը մեծ է նույնիսկ 2014-ի հունվար ամսվա ցուցանիշից, երբ այդ տարվա կտրվածքով գրանցվել էր 18.5% աճ»,- գրել է Արտյոմ Մովսեսյանը:

Ինչպես ուղևորահոսքը, այնպես էլ թռիչքների քանակը դեպի Հայաստան պակասել է 2015-ի առաջին 9 ամսում: Այս մասին հայտնում է ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունը:

«Զվարթնոց» օդանավակայանի 2015-ի հունվար-սեպտեմբեր ամիսների հիմնական արտադրական ցուցանիշների համաձայն՝ նշված ժամանակահատվածում ՀՀ ժամանած ուղևորների թիվը կազմում է 702 հազար 4 մարդ` 2014-ի 762 հազար 157-ի փոխարեն:

9 ամսում ընդհանուր ուղևորահոսքը 2014-ին կազմել է 1 մլն 573 հազար 109 մարդ, 2015-ին` 1 մլն 440 հազար 227 մարդ:

Պակասել են նաև առաքված բեռների ցուցանիշները. 2014-ին՝ 5.281 տոննա, 2015-ին՝ 4.048:

«Շիրակ» օդանավակայանի ուղևորահոսքը 2014-ին եղել է` 15.019 մարդ` այս տարվա 14.855-ի փոխարեն:

ՀՀ-ում 2014-ին 2013-ի համեմատ գրանցվել է ուղևորահոսքի 20.9% աճ, թռիչքների հաճախականության՝ 19.3% աճ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---