Իրանը հրաժարվել է սառեցնել նավթի արդյունահանումը17 փետրվարի 2016 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Իրանի իշխանությունները հայտարարել են, որ տրամաբանական չեն համարում նավթի արդյունահանման մակարդակի սահմանափակումը, որի վերաբերյալ փետրվարի 16-ին համաձայնության են եկել Դոհայում ՌԴ և ՕՊԵԿ 3 երկրի ներկայացուցիչները: Ըստ պաշտոնյաների, որոնք պատասխանատու են ՕՊԵԿ-ի հետ Իրանի փոխգործակցության համար, երկրներից շատերը ավելացրել են նավթի արդյունահանման մակարդակն այն ժամանակ, երբ Թեհրանը Արևմուտքի պատժամիջոցների տակ էր: Այժմ, երբ այդ պատժամիջոցները չեղարկվել են, արդեն Իրանն է մտադիր ավելացնել արդյունահանման մակարդակը: Թեհրանի որոշումն անհնար է դարձնում Դոհայում ստորագրված համաձայնագրի իրականացումը, քանի որ այնտեղ որպես պարտադիր պայման է նշված, որ ՕՊԵԿ բոլոր անդամ երկրները ևս պետք է իրենց համաձայնությունը տան այդ միջոցներին: Ընդ որում, չի բացառվում, որ բանակցությունները կշարունակվեն: ՕՊԵԿ անդամ որոշ այլ երկրներ արդեն սատարել են համաձայնությանը: Մասնավորապես, համաձայնությանը միանալու մասին հայտարարել է Քուվեյթը: Երկրի նավթի նախարարության տվյալներով, Քուվեյթը պատրաստ է սառեցնել նավթի արդյունահանումը օրական 3 մլն բարել մակարդակի վրա: Սակայն, նա կանի դա միայն այն դեպքում, եթե համաձայնությունը հնարավոր լինի իրականացնել ՕՊԵԿ բոլոր անդամների մասնակցությամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Համաձայնագիրը ստորագրել են Ռուսաստանի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի և Վենեսուելայի էներգետիկայի նախարարությունների ներկայացուցիչները: Այդ երկրները միասին արդյունահանում են նավթի համաշխարհային պաշարների մոտ մեկ քառորդը: 2015-ի վերջից սկսած նավթի գները ռեկորդային ցածր մակարդակում են մնում: Պարբերաբար տեղի են ունենում աննշան շեղումներ դեպի թանկացում, սակայն դա չի փոխում ընդհանուր միտումը: 2015-ի ավարտին տեղի ունեցած որոշ խորհրդակցությունների ժամանակ եղան առաջարկներ, որ յուրաքանչյուր արտահանող երկիր նվազեցնի արդյունահանումը 5%-ով, սակայն դրա համար հարկավոր էր բոլոր երկրների համաձայնությունը: Սակայն նավթի գներն անդադար նվազում են, 2016-ին Brent տեսակի նավթի գինն արդեն չի հասնում 30 դոլարի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս |