ՌԴ-ն ու ԱՄՆ-ն Սիրիայում հրադադարին աջակցելու մասին բանաձև են ներկայացրել ՄԱԿ-ի ԱԽ-ին

ՌԴ-ն ու ԱՄՆ-ն  Սիրիայում հրադադարին աջակցելու մասին բանաձև են ներկայացրել ՄԱԿ-ի ԱԽ-ին

PanARMENIAN.Net - Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորման ռուս-ամերիկյան համատեղ բանաձևը ներկայացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Այդ մասին հայտնել է ԱԽ-ի նախագահող, ՄԱԿ-ում Վենեսուելայի ներկայացուցիչ Ռաֆայել Ռամիրեսը։

Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր զինադադար հաստատելու մասին: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը երկու կողի անունից համատեղ հայտարարություն է տարածել, որ կրակի դադարեցման ռեժիմը ուժի մեջ է մտնելու տեղական ժամանակով փետրվարի 27-ի կեսգիշերին:

Բանաձևը պահանջում է, որ Սիրիայում մարտական գործողությունները դադարեցվեն փետրվարի 27-ի կեսգիշերից, «Վզգլյադ» օրաթերթին հղումով գրում է Tert.am-ը։

Երկու էջից բաղկացած փաստաթղթում նշվում է, որ սիրիական բանակն ու ընդդիմադիր խմբավորումները ՌԴ-ին ու ԱՄՆ-ին տեղեկացրել են, որ իրենք «ընդունում ու աջակցում են մարտական գործողությունները դադարեցնելու ռեժիմն ու այժմ դրա մասնակիցներն են»։

Փաստաթղթով նաև պահանջվում է, որ հակամարտող կողմերն ապահովեն մարդասիրական օգնության մուտքը Սիրիայի ամբողջ տարածքում օգնության կարիք ունեցող մարդկանց։

Ձեռքբերված համաձայնությունը վերաբերելու է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողությունների դադարեցմանը: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ան-Նուսրա ճակատ» ահաբեկչական կազմակերպությունների վրա:

Կարդացեք մաև՝ Դամասկոսը կդադարեցնի բոլոր ռազմական գործողությունները, բացի հակաահաբեկչականներից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---