Դամասկոսը կդադարեցնի բոլոր ռազմական գործողությունները, բացի հակաահաբեկչականներից

Դամասկոսը կդադարեցնի բոլոր ռազմական գործողությունները, բացի հակաահաբեկչականներից

PanARMENIAN.Net - Սիրիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ պաշտոնական Դամասկոսը կդադարեցնի բոլոր ռազմական գործողությունները, բացի հակաահաբեկչական նշանակության գործողություններից, որոնք ուղղված են «Իսլամական պետություն» և «Ան-Նուսրա ճակատ» խմբավորումների դեմ:

Deutsche Welle-ի փոխանցմամբ` Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի հետ համաձայնեցնել, թե որ խմբավորումներին և շրջաններին է վերաբերելու հրադադարի հաստատումը, գրում է Panorama.am-ը:

Սիրիական ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Դամասկոսն իրեն իրավունք է վերապահելու պատասխան հարվածներ հասցնել բոլոր այն դեպքերում, երբ սիրիական բանակի դիրքերի նկատմամբ ագրեսիա ցուցաբերվի:

Սիրիական իշխանությունները նաև ընդգծել են սահմանների նկատմամբ ամբողջական վերահսկողության սահմանման և զինված խմբավորումների համալրման աղբյուրների փակման անհրաժեշտությունը:

Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր զինադադար հաստատելու մասին: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը երկու կողի անունից համատեղ հայտարարություն է տարածել, որ կրակի դադարեցման ռեժիմը ուժի մեջ է մտնելու տեղական ժամանակով փետրվարի 27-ի կեսգիշերին:

Ձեռքբերված համաձայնությունը վերաբերելու է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողությունների դադարեցմանը: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ան-Նուսրա ճակատ» ահաբեկչական կազմակերպությունների վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---