Ռուսաստանը հանդես է գալիս Ղարաբաղի հարցով երկխոսության շարունակության օգտին

PanARMENIAN.Net - Ռուսաստանը հանդես է գալիս Ղարաբաղի հարցով հայ-ադրբեջանական երկխոսության շարունակության օգտին եւ գտնում է, որ հակամարտության մասնակիցները իրենք պետք է հասնեն դրա երկկողմանի ձեռնտու կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Կամինինը: «Մենք պատրաստվում ենք այս գործում ամենաակտիվ մասնակցությունն ունենալ ինչպես երկկողմանի տեսանկյունից, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եւ դառնալ ապագա հնարավոր համաձայնության երաշխավոր»,- հայտարարել է նա, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---