Իտալիայի վարչապետը դատապարտել է Հրանտ Դինքի սպանությունը

PanARMENIAN.Net - Իտալիայի վարչապետ Ռոմանո Պրոդին Ստամբուլում հանդիպել է իր թուրք գործընկերոջը եւ դատապարտել է հայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունը: «Դա շատ լուրջ միջադեպ է, որը , հուսով եմ, կբացահայտվի»,- լրագրողներին հայտարարել է Պրոդին, գրում է Sabah թերթը:



Իր հերթին, Hurriyet թերթը մեջբերում է Ստամբուլի Շիշլի շրջանի աշխատակազմի ղեկավար Մուստաֆա Սարիղուլու խոսքերը, ով հայտարարել է, որ Դինքի հուղարկավորության օրը մի քանի հարյուր աղավնիներ բաց կթողնվեն` որպես սգո արարողոթյան մի մաս: «Հուղարկավորության ժամանակ ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած կլինի Թուրքիայի վրա, որպեսզի տեսնեն` ինչպես է երկիրը բողոքում այդպիսի ահաբեկչության դեմ, ինչպիսին է Դինքի սպանությունն է»,- ընդգծել է նա:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---