ԱՄՆ Պետդեպը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին խուսափել դեպի Թուրքիա ուղևորություններից 1 մարտի 2016 - 10:40 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպը նախազգուշացում է տարածել Թուրքիա ուղևորությունների վտանգավոր լինելու մասին: «Պետդեպը հորդորում է ԱՄՆ քաղաքացիներին խուսափել դեպի Թուրքիա ուղևորություններից: Վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունների և միջազգային ու տեղական խմբավորումների կողմից սպառնալիքի մակարդակի աճի պատճառով ԱՄՆ-ի քաղաքացիները պետք է շատ զգուշավոր լինեն Թուրքիայում ճանապարհորդելիս»,- ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ամերիկացիներին առաջին հերթին առաջարկվում է «խուսափել ուղևորություններից դեպի Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններ, հատկապես` Սիրիային սահմանակից շրջաններ»։ Խորհուրդ է տրվում նաև «խուսափել մարդկանց մեծ կուտակումներից, այդ թվում` զբոսաշրջային, քաղաքական հավաքների և երթերի անցկացման վայրերում։ Նրանք նաև պետք է «զգոն և զգույշ լինեն հասարակական վայրեր այցելելիս»: Պետդեպում հայտնել են նաև, որ շարունակում են ուժի մեջ մնալ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների ուղևորությունների սահմանափակումները դեպի Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններ։ Փետրվարի 17-ին Անկարայում հզոր պայթյունի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, վիրավորվել է 61-ը: Պայթյունը տեղի է ունեցել Անկարայի կենտրոնում` խորհրդարանի, գլխավոր շտաբի և զինվորականների հանրակացարանի հարևանությամբ: Ահաբեկչությանը հիմնականում զոհ են գնացել զինծառայողները, սակայն տուժել են նաև Անկարայի բնակիչները, որոնք եղել են դեպքի վայրում: 28 զոհվածներից 27-ը զինվորական են, հիմնականում ռազմական օդաչուներ: Ահաբեկչկան գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ» խմբավորումը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |