Բրիտանացի զինվորականները կպաշտպանեն թունիս-լիբիական սահմանը ԻՊ-ից 1 մարտի 2016 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան զինվորներ է գործուղել Թունիս` պայքարելու համար Լիբիայի հետ սահմանի ապօրինի հատումների դեմ: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը փետրվարի 29-ին խորհրդարանում ունեցած ելույթում: Նա մտահոգություն է հայտնել «Լիբիայի ափամերձ տարածքներում «Իսլամական պետության» ազդեցության հզորացման» կապակցությամբ, հայտնում է Deutsche Welle-ն: Նախարարն ասել է, որ Թունիս է ուղևորվել 20 զինծառայող, որոնք անհրաժեշտության դեպքում և Լոնդոնի հետ համաձայնեցմամբ կգործեն որպես տեսուչներ և Թունիսի կառավարության զինվորական խորհրդականներ: Ինչպես հայտնել է Reuters-ը, բրիտանացի զինվորականները պետք է խանգարեն Լիբիայից ԻՊ մարտիկների ներթափանցմանը Թունիս: 2015-ի հունիսին Թունիսի Սուս քաղաքում տեղի ունեցավ ահաբեկչություն, որի արդյունքում 38 մարդ զոհվեց, հիմնականում Մեծ Բրիտանիայի հպատակներ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց ԻՊ-ն: Փետրվարի սկզբին Թունիսը 196-կիլոմետրանոց պատ կառուցեց Լիբիայի հետ սահմանին, որը պետք է կանխի ահաբեկիչների ներթափանցումը երկիր: Բացի այդ, սահմանի երկայնքով փորվել են խրամատներ, որոնք լցվել են ջրով, ավազե բլուրներ են լցվել` դժվարացնելու համար սահմանի հատումը տրանսպորտային միջոցներով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |