Մոտ 62 մլն դրամ՝ ռոբոտաշինությանը. ՀՀ-ում նոր խմբակներ կբացվեն

Մոտ 62 մլն դրամ՝ ռոբոտաշինությանը. ՀՀ-ում նոր խմբակներ կբացվեն

PanARMENIAN.Net - Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից իրականացվող Ռոբոտաշինության և ինժեներական լաբորատորիաների ծրագրի շրջանակում խմբակավարների վարձատրությունն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 62 մլն 481.000 դրամ:

Այս մասին որոշումն ընդունվել է Կառավարության մարտի 3-ի նիստի օրակարգում:

ԻՏՁՄ-ի կողմից ներկայում աշխատանքներ են իրականացվում ՀՀ այլ բնակավայրերում (այդ թվում՝ սահմանամերձ) ևս ռոբոտատեխնիկայի ու ինժեներիայի լաբորատորիաների/խմբակների ստեղծման ուղղությամբ, ինչը կխթանի նշված բնակավայրերում ռոբոտաշինության և ճարտարագիտության ոլորտների զարգացմանը:

Նախատեսվում է, որ 2016թ. մայիս ամսից սկսած կսկսեն գործել ևս 32 խմբակ, իսկ սեպտեմբերից` 48 նոր խմբակ, գրում է Tert.am-ը:

Լաբորատորիաների ներդրման դոնոր հանդիսացող կազմակերպությունների կողմից նախատեսվում է 2016թ. ներդնել մոտ 330 մլն դրամ՝ անհրաժեշտ սարքավորումների ու գույքի ձեռքբերման, խմբակավարների վերապատրաստման, մոնիտորինգի, խմբակներում ընդգրկված երեխաների թիմային վարժանքների անցկացման և աշխատանքների կազմակերպման նպատակով:

2014-ի տվյալներով՝ ՀՀ-ում ռոբոտատեխնիկայի խմբակներն արդեն գործում են 60 դպրոցում: Դրանցից 50-ը ստեղծվել են մարզերում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---