AmeriaGroupInc-ն ԱՄՆ-Հայաստան ինքնաթիռի 2 տոմս շահելու հնարավորություն է ընձեռում![]() 21 մարտի 2016 - 15:43 AMT PanARMENIAN.Net - AmeriaGroupInc ընկերությունը, որը Ամերիա ընկերությունների խմբի անդամն է ԱՄՆ-ում, մարտի 18-ից հայտարարում է մրցույթ, որի շրջանակներում մինչև ապրիլի 30-ը, կատարելով առնվազն 3 փոխանցում ԱՄՆ-ի AmeriaGroupInc-ի գրասենյակից դեպի Հայաստան, մեր հայրենակիցները հնարավորություն կստանան շահելու Հայաստան տանող ինքնաթիռի 2 տոմսից մեկը: Ըստ մրցույթի պայմանների, խաղարկվող տոմսերից մեկը կշահի այն հաճախորդը, որը մինչև ապրիլի 30-ը կկատարի գումարային ամենամեծ դրամական փոխանցումը (կատարած բոլոր փոխանցումների գումարի ընդհանուր հայտարարը), երկրորդ հաղթողն ընտրվելու է առնվազն 3 փոխանցում կատարած հաճախորդներից՝ պատահականության սկզբունքով: Տվյալ հաճախորդների միջև կազմակերպվելու է խաղարկություն, որը կանցկացվի AmeriaGroupInc ընկերության գրասենյակում: Մրցույթի արդյունքները կամփոփվեն մինչև մայիսի 10-ը, որի մասին կտեղեկացվի AmeriaGroupInc ընկերության կայքում և ֆեյսբուքյան էջում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: 2016թ. տարեսկզբին AmeriaGroupInc ընկերությունը ներդրել է ֆիզիկական անձանց միջև դրամական փոխացնումներ կատարելու նոր համակարգ, որի միջոցով հնարավոր է ԱՄՆ-ից 15 րոպեի ընթացքում իրականացնել դրամական փոխանցումներ դեպի Հայաստան և աշխարհի 120-ից ավել երկրներ: Դրամական փոխանցումների համար գործում են միջնորդավճարի ցածր սահմանաչափեր, մասնավորապես` մինչև 100 ԱՄՆ դոլար փոխանցման դեպքում միջնորդավճարի չափը կազմում է 2 ԱՄՆ դոլար, իսկ 100 ԱՄՆ դոլարից ավել գումար փոխանցելու դեպքում՝ ընդամենը 2%: Դրամական փոխանցումն իրականացվում է SIGUE վճարահաշվարկային համակարգի միջոցով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |