Հայերը, թուրքերը եւ քրդերը կոչ են արել Մեծ Բրիտանիայի կառավարությանը ճանաչել հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Հունվարի 30-ին Մեծ Բրիտանիայի հայերը, քրդերը եւ թուրքերը Լոնդոնում` Համայնքների պալատի մոտ, Ստամբուլում սպանված «Ագոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակի ցույց են անցկացրել եւ կոչ են արել Մեծ Բրիտանիայի կառավարությանը աջակցել հայերի ե թուրքերի միջեւ հաշտությանը` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, ցույցի ընթացքում ընթերցվել է Բերտրան Ռասելի Խաղաղության հիմնադրամի նամակը, բանաստեղծուհի Սետա Կոքսը կարդացել է Հրանտ Դինքին նվիրված «Առանց քեզ» պոեմը, պրոֆեսոր Հովհաննես Պիլիքյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության պատմությունը: «Հայկական համերաշխություն» կազմակերպության ներկայացուցիչ Էյլիան Ուիլյամսն իր ելույթի ընթացքում, նշել է, որ թուրքական ժողովրդավարությունը կառուցված է ստի հիման վրա եւ կոչ է արել պայքարել հանուն «բազմամշակույթ» Թուրքիայի, որտեղ հարգում են ազգային փոքրամասնությունների իրավունքները: Իրենց «համերաշխության ուղերձը» ներկայացրեցին նաեւ ցույցին մասնակցող թուրքերն ու քրդերը, այդ թվում Քրդական ազգային կոնգրեսի, Լոնդոնի Թուրք-քրդական կենտրոնի ներկայացուցիչները եւ այլոք:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---