Երևանի կենտրոնական զինահոսպիտալում 10 զինվոր է բուժվում. Երեքի վիճակը կայուն ծանր է

Երևանի կենտրոնական զինահոսպիտալում 10 զինվոր է բուժվում. Երեքի վիճակը կայուն ծանր է

PanARMENIAN.Net - Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը ներկայացրել է հոսպիտալում բուժվող զինծառայողների մասին վերջին տվյալները:

Բուժում է ստանում 10 վիրավոր, որոնցից 3-ը վերակենդանացման բաժանմունքում են. նրանց վիճակը կայուն ծանր է, գրում է «Ա1+»-ը։

Ասատուրյանը նաև տեղեկացրել է, որ 10 զինծառայողից ոչ մեկը կոմայի մեջ չէ:

«Զինվորների թվում կան և՛ պայմանագրային, և՛ պարտադիր ժամկետային զինծառայողներ: Զինվորներն ունեն տարբեր վնասվածքներ։ Կան զինծառայողներ, որոնք միացված են արհեստական շնչառական ապարատին: Վերակենդանացման բաժանմունքում գտնվում են 3 զինծառայող, մնացածը գտնվում են իրենց բաժիններում»,- ասել է, սակայն զինծառայողների անունները չի նշել, գրում է Tert.am-ը:

Ապրիլի լույս 2-ի գիշերվանից շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 2 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և, ԼՂ ՊԲ տվյալներով, 14 տանկ ու հինգ զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 12 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում:

Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, ևս 37-ը վիրավորվել է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, ևս վեց քացաքացիական, որոնցից երկուսը` երեխա, վիրավորվել են:

Կարդացեք նաև՝ Մարտունիում վիրավորված երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա է արձանագրվել

ՊԲ-ն պատրաստ է քննարկել կրակի դադարեցման առաջարկը՝ նախնական դիրքերի վերականգնման համատեքստում

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---