Պենտագոնը պատրաստվում է Ռուսաստանի դեմ հնարավոր պատերազմի 8 փետրվարի 2007 - 19:07 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարարը գտնում է, որ ամերիկյան զինված ուժերը պետք է մեծ պատերազմի պատրաստ լինեն, հաղորդում է Associated Press-ը: «Մեզ անհրաժեշտ է պատերազմավարության միջոցների լիակատար հավաքածու, այդ թվում ինչպես ահաբեկիչների դեմ պայքարի համար հատուկ նշանակության զորամասեր, այնպես էլ ցամաքային ուժեր, որ ի վիճակի են պայքարել մեծ կանոնավոր բանակների դեմ: Մենք չգիտենք, թե ինչպիսի փոփոխություններ տեղի կունենան այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան, Իրանը եւ ուրիշները»,- հայտարարել է Ռոբերտ Գեյթսը:Նախարարի հայտարարությունը հնչել է փոտրվարի 7-ին` ԱՄՆ Կոնգրեսի զինված ուժերի հարցով կոմիտեում լսումների ժամանակ, որոնց ժամանակ քննարկվել է Միացյալ Նահանգների ռազմական բյուջեի նախագիծը 2008 թվականի համար: Գեյթսը պաշտպանել է ռազմական բյուջեի նախագիծը, որ նախատեսում է ԱՄՆ ցամաքային զորքերի եւ ծովային հետեւակի քանակի մեծացում: Այդ միջոցները պետք է մեծացնեն «ազատ միացությունների» քանակը, որ գտնվում են Պենտագոնի տնօրինության ներքո` նոր սպառնալիքներին հակազդելու հնարավորություն ունենալու նպատակով: Արժե նշել, որ Ռուսաստանն ու Չինաստանը «սառը պատերազմից» ի վեր ԱՄՆ բարձրագույն ղեկավարության կողմից չեն նշվել պոտենցիալ թշնամիների շարքում, ի տարբերություն ԿԺԴՀ-ի եւ Իրանի, որոնք համարվում են «չարիքի առանցքի» մաս, գրում է Lenta.ru-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |