ԱԺ պատգամավոր. Ադրբեջանի զինվորները պիտի քրեական պատասխանատվության ենթարկվեն

ԱԺ պատգամավոր.  Ադրբեջանի զինվորները պիտի քրեական պատասխանատվության ենթարկվեն

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի զինծառայողները թույլ են տրվել հանցավոր արարքներ և մեղավոր անձինք քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի բանակի զինծառայողների կողմից հանցագործությունների փաստի առթիվ միջազգային դատարան դիմելու քրեական գործին, հայտնում է Tert.am-ը:

«ՀՀ և ԼՂՀ իրավապահ մարմինները ձեռնարկել են համարժեք միջոցներ, քրեական գործեր են հարուցվել, կատարվել է նախաքննություն, հետագա ընթացքն արդեն կորոշվի»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապրիլի 5-ին ՀՀ և Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետերի հանդիպմանը՝ Կորյուն Նահապետյանը պատասխանել է, թե կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Իսկ թե ինչու ԼՂՀ-ն որպես անմիջական կողմ չի մասնակցել այդ հանդիպմանը՝ Կորյուն Նահապետյանը պատասխանել է. «Սա մի ձևաչափ է, որի նախաձեռնողը նպատակահարմար է գտել հրավիրել երկու պետությունների ԶՈՒ շտաբի պետերին: Բայց դրանից չպետք է հետևություն անենք, որ պարտավորված էին հրավիրել նաև ԼՂՀ պաշտպանական բանակի ներկայացուցիչներին»:

Կորյուն Նահապետյանը, սակայն, հավելել է, որ ԼՂՀ ներկայացուցիչները՝ որպես հակամարտության կողմ, պետք է ներգրավված լինեն բոլոր տեսակի քննարկումներին:

Անդրադառնալով Ղարաբաղի հնարավոր վերադարձին բանակցային սեղան` Կորյուն Նահապետյանն ասել է. «Մենք պետք է շահեկանորեն օգտվենք իրավիճակից և բանակցային գործընթացում ամուր պահենք դիրքերը, որ պետք է ունենանք»:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջիկա հանդիպմանը` Նահապետյանն ասել է, որ պետք է գործողություները նպատակային լինեն և հրադադարի ռեժիմի խախտման արձագանքման մեխանիզմ ձևավորվի:

Հարցին, թե ինչ ակնկալիք ունեն ռազմավարական դաշնակից Ռուսաստանից, ԱԺ պատգամավորը նշել է, թե ՌԴ-ի հետ հարաբերությունները ՀՀ անվտանգության համար առանցքային նշանակություն ունեն: «Այո, իսկապես մտահոգված ենք այն հայտարարություններով, երբ երկու կողմերին զսպվածության կոչ են անում, ակնկալում ենք առավել հասցեական և ճշգրիտ ներկայացվի իրավիճակը և դատապարտի Ադրբեջանի ագրեսիան: Այս մասով մեր ակնկալիքը շատ է և հույս ունենք, որ առաջիկա զարգացումներին ՌԴ-ն ավելի օբյեկտիվ կարտահայտի և կգնահատի այն իրադրությանը, որն ունենք»:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 29 զոհ, 101 վիրավոր, ևս 28-ն անհետ կորած է: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---