Ղարաբաղի վերաբերյալ զեկույցը կքննարկվի Կիեւում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանում 9 փետրվարի 2007 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցը կքննարկվի Կիեւում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանում, այլ ոչ թե ձմեռային: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը: Ըստ Լենմարկերի, երկրի տարածքային ամբողջականության հետ մեկտեղ, պետք է հաշվի առնվեն հակամարտության գոտիներում բնակվող բոլոր էթնիկ խմբերի ինքնորոշման իրավունքը: «Ուստի կողմերը պետք է նախապատրաստեն իրենց երկրների հասարակությանը համատեղ բնակության»,-ասել է նա: Գորան Լենմարկերի կարծիքով, քանի որ Ադրբեջանն ու Հայաստանը հարեւաններ են, «նրանք դատապարտված են համատեղ բնակության»: Այդ տեսակետից այդ գործոնը մեծ նշանակություն ունի հակամարտության լուծման համար: «Հակամարտության լուծման հարցում պետք է կիրառվի համատեղ բնակության սկզբունքը, եւ դա պետք է որպես հիմք վերցվի բանակցային գործընթացի համար»,-ասել է Լենմարկերը: Նշելով փոխզիջման կարեւորությունը հակամարտության լուծման համար, Լենմարկերն ասել է, որ «միջազգային կազմակերպությունները, այդ թվում նաեւ Մինսկի խումբը, բազմիցս կոչ են արել կողմերին փոխզիջման»: «Հակամարտությունը կարելի է վերջնականապես լուծել միայն փոխզիջումների ճանապարհով»,-ասել է Լենմարկերը, եւ լավատեսություն հայտնելով հակամարտության լուծման վերաբերյալ, չնայած կողմերի միջեւ առկա խնդիրներին, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |