Ապրիլի 2-ից 5-ը հայկական ԶՈւ-ն մարտական 77 կորուստ է ունեցել, 15՝ ոչ մարտական

Ապրիլի 2-ից 5-ը հայկական ԶՈւ-ն մարտական 77 կորուստ է ունեցել, 15՝ ոչ մարտական

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում մարտական գործողությունների հետևանքով զոհվածների մասին տեղեկանք: Ըստ դրա, հայկական ԶՈւ կորուստները հետևյալն են.

Մարտական՝

ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի հետ անմիջական շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհվել է 64 զինծառայող և 13 աշխարհազորային ու պահեստազորային`

սպաներ՝ 15,

պայմանագրային զինծառայողներ՝ 15,

ժամկետային պարտադիր զինծառայողներ՝ 34,

աշխարհազորայիններ՝ 11,

պահեստազորայիններ՝ 2,

Ընդամենը` 77 զոհ

Անհայտ կորած`

1 սպա` կապիտան Գաբոյան Արգիշտի Արծվիի:

Ոչ մարտական կորուստներ

ապրիլի 2-ից 13-ն ընկած ժամանակահատվածում սահմանային լարվածության ուժգնացման պայմաններում կորուստները կազմել են.

զինծառայողներ՝ 9,

աշխարհազորայիններ՝ 2,

հակառակորդի հանցավոր գործողությունների արդյունքում զոհված ԼՂՀ խաղաղ բնակիչներ՝ 4,

Ընդհանուր` 15 զոհված/մահացած:

Այս ընթացքում զոհերի/ մահացածների ընդհանուր թիվը՝ 92:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---