Երևանը չի քննարկել Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի շրջանակում նոր հանդիպման անցկացումը18 ապրիլի 2016 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը չի քննարկել Մինսկի խմբի եռանախագահների հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում բարձրագույն մակարդակով հանդիպման կազմակերպման հնարավորությունը կամ ժամկետները: Այդ մասին է հայտնել ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Հայաստանը` ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը, մշտապես աջակցություն են հայտնել ՌԴ, Ֆրանսիայի ու ԱՄՆ նախագահների բազմաթիվ անգամ հնչեցրած դիրքորոշմանը, որը կայանում է նրանում, որ ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքներից հրաժարվելը խնդրի կարգավորման հիմնական սկզբունքներից մեկն է», - նշել է նա: Ապրիլի 18-ին Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը հայտարարել էր, որ մոտ օրերս կարող է սկսվել ղարաբաղյան հարցով բանակցությունների «ինտենսիվ շրջանը»: Իր խոսքերով, բանակցություններ սկսելու առաջարկն արել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտնել էր, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ապրիլի 21-22-ին պատրաստվում է Երևան այցելել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |