56 23.04.16 - Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Երևանում ջահերով երթ է. Այրեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները 23 ապրիլի 2016 - 20:11 AMT PanARMENIAN.Net - Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ավանդական ջահերով երթը: Հավաքված երիտասարդները մեկնարկից առաջ մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանության տարիներին զոհված 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակը, այնուհետև հրկիզեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները` որպես թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը հերքելու դեմ բողոքի նշան: Այրվող թուրքական դրոշներից էլ վառեցին ջահերը: Երթի մասնակիցներն Արամ Խաչատրյանի արձանի մոտից ՀՀ դրոշով, ազգային երգեր երգելով շարժվեցին առաջ: Երթը կընթանա ավանդական ուղով` Բաղրամյան պողոտայով դեպի Ծիծեռնակաբերդի բլուր: Գիշերը երիտասարդները հերթապահություն կսահմանեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողի անմար կրակի մոտ: Երևանում ջահերով երթն անցկացվում է արդեն 17-րդ անգամ: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |