Շարմազանով. ՀՀ նպատակը ԼՂՀ միջազգային ճանաչումն է

Շարմազանով. ՀՀ նպատակը ԼՂՀ միջազգային ճանաչումն է

PanARMENIAN.Net - Հայաստանի նպատակը նախ և առաջ ոչ թե միակողմանի ճանաչումն է, այլ ԼՂՀ-ի միջազգային ճանաչումը, որպեսզի Լեռնային Ղարաբաղը դառնա միջազգայնորեն ընդունված սուբյեկտ: Այսպիսի հայտարարություն է արել ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հավանականության մասին հարցին, հայտնում է Panorama.am-ը:

«Ուշ թե շուտ դա լինելու է: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի միակ ապագան է՝ լինել դե յուրե ճանաչված ԼՂՀ քաղաքացիներ, այլ ճանապարհ չկա»,- ասել է նա:

Ըստ նրա՝ անկախ նրանից՝ կուզի Ադրբեջանը, թե ոչ, պայքարն Արցախի ժողովուրդը սկսել է անկախության և ազատության համար. «Եվ հայ ժողովուրդը, ՀՀ իշխանությունները սատարելու են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարին՝ ապրելու միջազգայնորեն ճանաչված անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հայտարարություններին, ՀՀԿ խոսնակը նշել է. «Թյուրընկալում է եղել իմ գործընկերոջ հարցազրույցի հետ կապված: Հաջորդ օրը Հերմինե Նաղդալյանը հարցազրույց է տվել՝ նշելով, որ խնդրի բանալին գտնվում է Ստեփանակերտում, այսինքն՝ Արցախի ժողովուրդն ու իշխանությունը պետք է որոշեն Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը»:

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը նշել է ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարևոր քայլ: «Քայլ համար մեկ՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդնում, երկու՝ հասցեական հայտարարություններ և երեք՝ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ: Այս պահին բանակցությունների վերսկսման մասին խոսելը վաղ է, որովհետև, երբ գնում են մարտական գործողություններ կամ գոնե դրանք ամբողջովին չեն ավարտվել, երբ Ադրբեջանը խախտում է 1994թ-ի հրադադարի պայմանագիրը, որը ստորագրել է Արցախի ու Հայաստանի հետ, նաև խախտում է Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը կրակի դադարեցման մասին»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---