Հայաստանը կարեւորում է Բելգիայի հետ համագործակցության ամրապնդմանը ԵՄ շրջանակներում23 փետրվարի 2007 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին իր հավատարմագրերի կրկնօրինակները հանձնեց Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Շարլ Գիսլենը (նստավայրը` Բելգիա): Հանդիպման սկզբում ՀՀ ԱԳ նախարարը գոհունակություն հայտնեց վերջին շրջանում Հայաստանի եւ Բելգիայի միջեւ երկկողմ շփումների աշխուժության առումով: Նա նշեց, որ Հայաստանը կարեւորում է Հայաստան - ԵՄ Գործողությունների ծրագրի շրջանակներում Բելգիայի հետ առավել սերտ համագործակցության հաստատումը` կոնկրետ ծրագրերի մշակման եւ իրագործման եղանակով»,- ընդգծել է Վարդան Օսկանյանը: Այնուհետեւ զրուցակիցները շոշափեցին երկկողմ համագործակցության հնարավորությունները: Նախարարը բարձր գնահատեց ՄԱԿ-ում եւ միջազգային այլ կազմակեպություններում մեր երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի նկատմամբ Բելգիայի հավասարակշռված դիրքորոշումները: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |