ԱՄՆ կոչը ԼՂ հակամարտության կողմերին` վերադարձեք բանակցություններին![]() 6 մայիսի 2016 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները կոչ է անում ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադառնալ՝ համապարփակ կարգավորման հասնելու նպատակով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության փոխխոսնակ Մարք Թոները՝ մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանում ԼՂ անկախության ճանաչման նախաձեռնությունը: ՀՀ կառավարությունը մայիսի 5-ի նիստում դրական եզրակացություն է տվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այն սահմանված կարգի համաձայն կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: «Միացյալ Նահանգները, ամբողջ միջազգային հանրության հետ միասին, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի միայն համապարփակ կարգավորման ենթատեքստում: Այսպիսով, մենք կոչ ենք անում կողմերին կարգավորման սեղանի շուրջ հավաքվել բարի կամքով՝ այդ նպատակներին համապատասխանող կարգավորման հասնելու համար». մեջբերում է Ամերիկայի Ձայնը: Պետքարտուղարության ներկայացուցիչն ավելացրել է, որ ԱՄՆ-ն առաջնորդվում է ուժի չկիրառման, ինքնորոշման իրավունքի և սահմանների անձեռնմխելիության սկզբունքներով, միևնույն ժամանակ նշելով. «Այս ամենը, սակայն, պետք է մշակվի Մինսկի խմբի համատեքստում: Գոյություն ունի գործընթաց, որը պետք է հարգեն բոլոր կողմերը»: Ավելի վաղ՝ ապրիլի 28-ին Մարկ Թոներն արդեն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ցանկացած բռնություն և ցանկանում է, որ հնարավորինս շուտ վերսկսվի բանակցային գործընթացը։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |