Լեհաստանի ԱԳ նախարար. ՆԱՏՕ-ի հավելյալ ներկայությունը ճիշտ պատասխան է ՌԴ-ից բխող մարտահրավերներին13 մայիսի 2016 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին կարծում է, որ ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում պետք է զգալի լինի և պատրաստ պաշտպանելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքը: Այդ մասին նախարարն ասել է էստոնական Eesti Paevaleht թերթին տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ Վաշչիկովսկու, ՆԱՏՕ-ի ներկայությունը պետք է նոր որակ ստանա: Նա ներկայացրել է Վարշավայի ակնկալիքները հուլիսի սկզբին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից: «Լեհաստանը վստահ է, որ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի հավելյալ ներկայությունը ճիշտ պատասխան է ՌԴ-ից բխող մարտահրավերներին»,-ասել է նախարարը: Նա վստահություն է հայտնել, որ այդ հարցն իր լուծումը կստանա գագաթնաժողովի ընթացքում: Լեհ նախարարը կարծում է, որ եվրոպական անվտանգության համար լուրջ սպառնալիք կա ՌԴ կողմից: Նա հույս է հայտնել, որ Եվրոպայում անվտանգության ոլորտում կայունության ապահովման հարցերի պատասխանները կտրվեն գագաթնաժողովում: Մոսկվան սադրիչ է համարում վրաց-ամերիկյան Noble Partner 2016 զորավարժությունը, որի համար Վրաստան է տեղափոխվել ամերիկյան ռազմատեխնիկա: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ԱԳՆ-ն: «ՆԱՏՕ-ի զինվորականների կողմից վրացական տարածքի այսպիսի հետևողական «յուրացումը» դիտարկում ենք որպես սադրիչ քայլ, որը միտված է ռազմաքաղաքական իրավիճակի գիտակցված ապակայունացմանը Անդրկովկասում: Քիչ չեն նպաստում դրան նաև Վաշինգտոնի և նրա դաշնակիցների բացահայտ աջակցությունը Թբիլիսիի ռևանշիստական նկրտումներին»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |