Նախարար. ՀՀ-ում աղքատությունը նվազել է 2%-ով

Նախարար. ՀՀ-ում աղքատությունը նվազել է 2%-ով

PanARMENIAN.Net - Հայաստանում 2015 թվականին աղքատությունը 2 տոկոսով նվազել է` 32 տոկոսից հասնելով 30 տոկոսի: Այդ մասին այսօր Ազգային ժողովում նախորդ տարվա բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, հայտնում է Panorama.am-ը:

Նրա ներկայացմամբ, նախորդ տարում հիմնական աշխատանքներն ուղղված են եղել նոր համակարգերի բավանդակությանը և փորձարկմանը: Մասնավորապես, հիմնական շեշտադրումներից է եղել նաև աղաքատության մակարդակը նվազեցնելը, ինչի արդյունքում 2014-ի համեմատ 2015-ին աղքատությունը 2 տոկոսով նվազել է:

«Աղքատությունը 32% էր կազմում 2014 թվականին, երկու կետով նվազել է և դարձել 30%»,-նկատել է պաշտոնյան: Վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, նախարարն ասել է, որ հիմնական ռիսկային խումբը համավում է կենսաթաշակառուների խումբը:

«2015-ին 2014 թ. համեմատ շուրջ 15 տոկոսով ավելացել են կենսթոշակները, ինչը նաև լրացուցիչ գումարներ էր պահանջում»,-ասաց նա:

Ասատրյանը նշել է, որ ծրագրերի իրականացման արդյունավետության տեսանկյունից տարվա ընթացքում համակարգում կատարված խնայողութուններն ուղղվել են այլ սոցիալական խոցելի խմբերին՝ զոհված զինծառայողների ընտանիքներին, հաշմանդամ զինծառայողներից, նրանց պարգավճարների ավելացման և այլն:

Ներկայացնելով 2015 թվականի պետական բյուջեի կատարողականը սոցիալական ապահովության ոլորտում` Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ ոլորտին հատկացումները կազմել են 383.7 մլրդ դրամ՝ ապահովելով 99.6% կատարողական: Նրա խոսքով, ծախսերի 27.2 տոկոսն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտին:

ՀՀ-ում մանկական աղքատության ցուցանիշը 35% է: Առավել խոցելի են այն ընտանիքները, որտեղ ավելի շատ անաշխատունակներ կան, իսկ մինչև 18 տարեկանները համարվում են ոչ աշխատունակ: Մանկական աղքատության նվազեցման ուղղությամբ ծրագրերը հաստատված են 2016-ի բյուջեով:

Համաձայն 2015-ի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանում աղքատների թիվը շարունակում է նվազել, և 2014-ին աղքատ է եղել բնակչության 30%-ը: Մասնավորապես, աղքատության գիծ է համարվել 40.264 դրամը: Այսինքն եթե 2014-ին Հայաստանում անձը կարողացել է ամսական ծախսել է 40.264 դրամից ավելի, նա աղքատ չի համարվել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---