Մարվել և շրջանառության մեջ է դրվել «Ռիո-2016»-ին նվիրված 1 նամականիշով գեղաթերթիկ

Մարվել և շրջանառության մեջ է դրվել «Ռիո-2016»-ին նվիրված 1 նամականիշով գեղաթերթիկ

PanARMENIAN.Net - 2016 թվականի մայիսի 30-ին Նյու Յորքում, միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի շրջանակում մարվել և շրջանառության մեջ է դրվել «Սպորտ. 31-րդ ամառային օլիմպիական խաղեր «Ռիո-2016» թեմային նվիրված 1 նամականիշով գեղաթերթիկ:

Մարումն իրականացրել են ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան, մշտական ներկայացուցիչ Զոհրապ Մնացականյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

Գեղաթերթիկը ներկայացնում է Ռիո դե Ժանեյրո քաղաքի տեսարանը: Նամականիշի վրա պատկերված է Ռիո դե Ժանեյրո քաղաքի հայտնի Կոպակաբանա լողափը, որտեղ ավազի վրա պատկերված են այն մարզաձևերից մի քանիսը, որոնցով Հայաստանի օլիմպիական հավաքականը հանդես է գալու 31-րդ ամառային օլիմպիական խաղերին:

Գեղաթերթիկի անվանումն է` Սպորտ. 31-րդ ամառային օլիմպիական խաղեր «Ռիո-2016», թողարկման օրը` 2016թ. մայիսի 30-ը: Դիզայնը՝ Խուան Պաբլո Գեչիդջյանինն է և Վահագն Մկրտչյանինը: Տպարանը` Cartor, Ֆրանսիա, տպագրությունը` օֆսեթ:

Նամականիշի չափսերն են` 35,0 x 35,0 մմ, գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 60,0 մմ:

Գեղաթերթիկի տպաքանակը 30 000 հատ է, հայտնում է «Հայփոստի» մամուլի ծառայությունը:

Հայփոստը մասնակցում է Համաշխարհային Ֆիլատելիստական Ցուցահանդեսին: Տասնամյակը մեկ կազմակերպվող մեծագույն ֆիլատելիստական միջազգային ցուցահանդեսը գործում է 2016թ-ի մայիսի 28-ից հունիսի 4-ը Նյու Յորքում:

Ցուցահանդեսին մասնակցում են տարբեր երկրների հարյուր քսանից ավել ֆիլատելիստական միություններ և կազմակերպություններ, ավելի քան հիսուն երկրների փոստային կապի ազգային օպերատորներ: Հայփոստը առաջին անգամ առանձին տաղավարով է մասնակցում նմանատիպ մեծության ցուցահանդեսի, ինչը ֆիլատելիստական աշխարհի համար ավելի ճանաչելի կդարձնի Հայաստանը:

Ցուցահանդեսին ներկայացված են 2013, 2014 և 2015թ. –ի հայկական նամականիշերի հավաքածուներ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---